15-07-2025 / 04:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ամրապնդում է իր դիրքերն Ադրբեջանում․ թիրախում Թեհրա՞նն է

2024/09/13 13:09
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը ռազմական և քաղաքական տիրույթներից բացի սահուն կերպով անցում է կատարել տնտեսական-տեխնոլոգիական հատված: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ձգտում է դառնալ եվրաասիական տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնը և դարպասը դեպի թյուրքական երկրներ։ Բացի այդ, Բաքվի հեռահար նպատակն է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը և առավելագույնս նվազեցնել կախվածությունը նավթից: 2022 թ. տվյալներով Ադրբեջանից նավթի արտահանումը կազմել է 95%: Նավթի և գազի մասնաբաժինը դարձյալ գերակշռել է երկրի ՀՆԱ-ում՝ կազմելով 47,8%:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոգեշնչվել է Պարսից ծոցի երկրների օրինակից և հստակ ռազմավարություն է կազմել նավթից երկրի տնտեսության կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Վերջին օրերին արդբեջանական և իսրայելական մամուլում պարբերաբար անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ինովացիոն և թվային զարգացման գործակալության (IDDA) մեկնարկած ծրագրին: Համաձայն այդ ծրագրի՝ իսրայելական բոլոր այն ստարտափերը, որոնք կտեղափոխվեն և բիզնես-գործունեություն կծավալեն Ադրբեջանում, 10 տարի ժամկետով ամբողջությամբ կազատվեն կորպորատիվ, գնումների, անշարժ գույքի հարկերից, ինչպես նաև շահութաբաժիններից:

Ծրագրի համաձայն՝ ընկերության աշխատակիցները կվճարեն 0% անձնական եկամտահարկ մինչև 4700 ամերիկյան դոլար աշխատավարձի համար: Այս առավելություններից օգտվելու համար ընկերությունները պետք է աշխատեն առնվազն 1 տարի կամ ունենան 10 և ավելի ամբողջական դրույքով աշխատող աշխատակիցներ, կամ այդ ընկերությունների տարեկան եկամուտը պետք է կազմի 200,000 մանաթ (ավելի քան 117 հազար ամերիկյան դոլար):

Որպես ծրագրի մաս՝ աջակցություն է հատկացվելու նաև դեպի Ադրբեջան ներգաղթին՝ այդ թվում աշխատանքային թույլտվություն ստանալու գործընթացից ազատվելու, բնակության թույլտվության աջակցության, ինչպես նաև այլ հարցերի՝ գրասենյակի և/կամ կացարանների ձեռքբերման աջակցության տեսքով:

IDDA-ն արդեն աշխատում է համապատասխան կադրերի պատրաստման ուղղությամբ և ֆինանսավորում է կրթաթոշակներ ավելի քան 3000 ուսանողների համար «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» դասընթացների համար:

IDDA-ի տարածաշրջանային հարցերով փոխտնօրեն Փաշա Ալիևը, ով պատասխանատու է Ադրբեջանում ստարտափների տեղափոխման համար, իսրայելական «Globes» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իսրայելական ընկերությունների ներգրավման նախաձեռնությունն Ադրբեջանում ուժեղ տեխնոլոգիական էկոհամակարգ կառուցելու կարևոր մասն է կազմում:


Արդյո՞ք հաջողություն կունենա այս նախաձեռնությունը

Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններն սկսել են զարգանալ 1992 թվականից: Ադրբեջանը հպարտությամբ շեշտում է երկրում հրեական համայնքի կայուն և անվտանգ առկայությունը: 

Երկու երկրների միջև համագործակցությունն առավել կայուն զարգանում է ռազմական ոլորտում: Ադրբեջանն Իսրայելի ռազմական արդյունաբերության հիմնական պատվիրատուն է։ Միայն վերջին տարիներին իսրայելական «Rafael» պաշտպանական սպառազինություն արտադրող ընկերությունից ձեռք է բերել «Spike» հակատանկային հրթիռներ, «Elbit Systems» ընկերությունից՝ «Hermes» անօդաչու թռչող սարքեր, իսկ «Իսրայելական օդատիեզերական արդյունաբերությունից»՝ (IAI) «Harop» պարեկող զինամթերք: 

«Spike» հակատանկային հրթիռ

Տարբեր ոլորտներում Իսրայել-Ադրբեջան համագործակցության պատմությունը հուշում է, որ այս ոլորտում ևս գործացկությունը կկայանա: Ուղղակի հարց է առաջանում՝ արդյո՞ք վերոնշյալ ծրագիրը բացառապես ծառայելու է նախանշված նպատակներին: 

«Hermes» անօդաչու թռչող սարք

Ակնհայտ է, որ երկու կողմերն ամեն ինչ անելու են այս ծրագրի կայացման ուղղությամբ: Ակնհայտ է նաև, որ այդպիսով Իսրյալեը մեկ քայլ առաջ է գնալու Իրանի հարևանությամբ իր ներկայությունը մեծացնելու գործում, որքան էլ Բաքուն չխոսի այդ մասին, հրաժարվի ընդունել այդ պնդումները: Իրանում հաճախ են մտահոգություն հայտնում առ այն, որ Ադրբեջանում իսրայելական տարբեր ընկերություններն ուղղորդված հետախուզական գործունեություն են ծավալում Թեհրանի դեմ: Թեհրանն ընդգծում է, որ Իսրայելը տեղ չունի և չպետք է ունենա տարածաշրջանում։

«Harop» պարեկող զինամթերք

Վերջին շրջանում, սակայն, Իսրայելն ավելի է սեղմում Իրանի շուրջ օղակը՝ ձգտելով մեծ պատերազմի մեջ ներքաշել վերջինիս: Վերջերս Թեհրանում սպանվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն: Սպանության պատասխանտու է համարվում Իսրայելը, չնայած վերջինս մինչ օրս պաշտոնապես չի ընդունել իր ներգրավվածությունը սպանության իրականացման մեջ: Իրանական կողմը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ համապատասխան արձագանք է տալու Թել-Ավիվին: Իսրայելը ևս կարող է որոշակի գործողությունների դիմել գոնե հարձակման հակազդեցության համար: Ադրբեջանի աշխարհագրական դիրքը և այդ երկրում իսրայելի մեծ ներկայացվածությունը մամուլում և վերլուծական շրջանակներում հաճախ է առաջացնում այն հարցը, թե արդյո՞ք այդ նպատակի համար ամենահարմար երկիրն Ադրբեջանը չէ, որը կարող է ծառայել որպես պլացդարմ։ Հատկանշական է, որ Հանիեի սպանությունից մի քանի օր անց իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքների պատճառով։

Համադրելով փաստերը՝ կարող ենք նշել, որ Իսրայել-Ադրբեջան այս համագործակցությունը ևս՝ իր բացահայտ և քողարկված նպատակներով, կայանալու բոլոր հնարավորություններն ունի։ 

Նախորդ Լուրը

Թրամփը հրաժարվում է բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնել Հարիսի հետ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել

Այլ Լուրեր

Թուրքիա

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

14/07/2025
Հայաստան

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

14/07/2025
Անվտանգություն

France 24 հեռուստաընկերությունը ևս փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան իբր միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

14/07/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

14/07/2025

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

14/07/2025

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

14/07/2025

France 24 հեռուստաընկերությունը ևս փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան իբր միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

14/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)