Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 350 մարդուց քվեարկությանը մասնակցել է 76 հազար 712 մարդ կամ ընտրողների 73. 5 տոկոսը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2 418 կամ 2.3 տոկոս։ Տվյալները ներկայացրեց Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել
է 10 կուսակցություն և
2 կուսակցությունների դաշինքներ։
ԿԸՀ նախագահի
ներկայացմամբ, ձայները
բաշխվել է
հետևյալ կերպ.
«Ազգային վերածնունդ»
կուսակցություն՝ 2360 կողմ ձայն
կամ 3,2 տոկոս
«Միասնական հայրենիք»
կուսակցություն՝ 17 հազար 365 կողմ ձայն
կամ 23,63 տոկոս
«Անկախության Սերունդ»
կուսակցություն՝ 656 կողմ ձայն
կամ 0,9 տոկոս
«Հայ Հեղափոխական
Դաշնակցություն» կուսակցություն՝ 4717 կողմ
ձայն կամ
6,4 տոկոս
Արցախի հեղափոխական
կուսակցություն՝ 1660 կողմ ձայն
կամ 2,26 տոկոս
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝
29 հազար 688 կողմ ձայն
կամ 40,4 տոկոս
Արցախի «Արդարություն»
կուսակցություն՝ 5865 կողմ ձայն
ձայն կամ
7,9 տոկոս
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն՝ 4269 կողմ
ձայն կամ
5,81 տոկոս
«Միացյալ Հայաստան»
կուսակցություն՝ 958 կողմ ձայն
կամ 1,3 տոկոս
Արցախի Պահպանողական
կուսակցություն 2108 ձայն կամ
2,87 տոկոս
Լեռնային Ղարաբաղի
Կոմունիստական կուսակցություն 480 կողմ
կամ 0,65 տոկոս
«ՆՈՐ ԱՐՑԱԽ»
կուսակցությունների դաշինք՝
3305 կողմ ձայն կամ
4,5 տոկոս
«Համաձայն Արցախի Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովում ընտրված են համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական թիմերը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 7 տոկոսը հաղթահարած ուժեր։ Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական թիմեր՝ «Ազատ Հայրանիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն և Արցախի Ժողովդավարական կուսակցություն».- հայտարարեց Սրբուհի Արզումանյանը։
Նա նշեց, որ մանդատների բաշխավածության վերաբերյալ կհայտարարեն յոթ օրից։