29-04-2026 / 16:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել

2024/09/17 14:43
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Բեյրութի դեմ լայնածավալ պատերազմ չսանձազերծվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Ըստ Իսրայելում Հոխշտեյնի հանդիպումներից տեղյակ աղբյուրների՝ ԱՄՆ-ի պատվիրակը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հավատում, թե Լիբանանում ավելի լայն հակամարտությունը կհանգեցնի այն բանին, որ Իսրայելը հասնի տեղահանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տներ վերադարձնելու նպատակին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ լայնածավալ պատերազմը կարող է շատ ավելի լայնածավալ և ձգձգվող տարածաշրջանային հակամարտության հանգեցնել։

Ըստ Նեթանյահուի գրասենյակի՝ նա հայտնել է Հոխշտեյնին, որ անհնար կլինի տեղահանված իսրայելցիներին վերադարձնել իրենց տներ՝ առանց Լիբանանի հետ սահմանին անվտանգության հետ կապված իրավիճակի հիմնարար փոփոխության:

«Իսրայելը գնահատում և հարգում է Բայդենի վարչակազմի աջակցությունը, բայց, ի վերջո, երկիրն անհրաժեշտ ամեն բան կանի իր անվտանգությունը պահպանելու և հյուսիսի բնակիչներին իրենց տներ անվտանգ վերադարձնելու համար», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Հոխշտեյնին ասել է, որ հյուսիսային սահմանին իրավիճակի դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունը «սպառվել է, քանի որ «Հեզբոլլահ»-ը շարունակում է իրեն կապել ՀԱՄԱՍ-ի հետ և հրաժարվում է դադարեցնել հակամարտությունը»: 

«Հետևաբար, հյուսիսի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու միակ միջոցը լինելու է ռազմական գործողությունը», – նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 17-ին քվեարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նպատակների նորացման օգտին՝ դրանցում ներառելով տեղահանված իսրայելցիների անվտանգ վերադարձը Լիբանանի սահմանին գտնվող իրենց տներ:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին զուգահեռ Իսրայելի բանակի և «Հեզոլլահ»-ի միջև պարբերաբար փոխադարձ գնդակոծություններ են տեղի ունենում։ Լիբանանի հարավի և Իսրայելի հյուսիսի բնակավայրերից տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։

Նախորդ Լուրը

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով

Հաջորդ Lուրը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանը»․ Քալըն

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

ԱՄԷ-ն դուրս կգա Նավթ արտահանող երկրների (ՕՊԵԿ) կազմակերպությունից

29/04/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 1000 թիրախ Լիբանանում

29/04/2026
Հասարակություն

UNICEF-ի զեկույց․ Աֆղանստանը մինչև 2030-ը կարող է կորցնել ավելի քան 25.000 կին մասնագետ

28/04/2026
Հաջորդ Lուրը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանը»․ Քալըն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)