20-11-2025 / 04:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանը»․ Քալըն

2024/09/17 15:01
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մասնակցել է Ադրբեջանում կազմակերպված «Բաքվի անվտանգության համաժողովին»:

Ըստ Ermenihaber-ի՝ սեպտեմբերի 14-ից 15-ն անցկացված համաժողովի այս տարվա խորագիրը եղել է «Համաշխարհային տրանսպորտային ճանապարհների անվտանգության ժամանակակից մարտահրավերները»:

Քալընն իր ելույթում խոսել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ռուս-ուկրաինական հակամարտության և Պաղեստինի Գազայի հատվածում ծավալված ռազմական գործողությունների մասին:

Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանն ու զարգացմանը:

Բացի այդ, Քալընն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում հայկական հողերի ադրբեջանական գրավումները որակել է որպես «ազատագրում օկուպացիայից»:

Խաղաղության համատեքստում «MİT»-ի ղեկավարը խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ որակելով այն Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապուղղու ապահովման միջոց:

Անդրադառնալով Ուկրաինայում և Գազայում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է, որ գործող միջազգային համակագրն արագորեն փոխվում է և բավական փխրուն վիճակում է գտնվում և այժմ կանգնած է երկու համաշխարհային ճգնաժամի շեմին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընթացող «պատերազմը» պետք է լուծվի նոր անվտանգային ճարտարապետության ստեղծմամբ, իսկ Գազայում հնարավորինս շուտ հրադադարի հաստատումը պայման է, որը պետք է իրականացվի թուրքական կողմի համար ընդունելի տարբերակով՝ երկու պետություն ստեղծելու լուծումով:

Այս համատեքստում, անկախ Պաղեստին պետություն ստեղծելու կարևորությունն ընդգծելով, Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բազմակողմանի բաց և փակ հետախուզական դիվանագիտության աշխատանքներ իրականացնել թե՛ Ուկրաինայում և թե՛ Գազայում «պատերազմին» վերջ տալու համար:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել

Հաջորդ Lուրը

ՌԴ-ում սպառնացել են ավելի հզոր զենքով պատասխանել երկրի տարածքին հարվածների դեպքում

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Հաջորդ Lուրը

ՌԴ-ում սպառնացել են ավելի հզոր զենքով պատասխանել երկրի տարածքին հարվածների դեպքում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)