20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ում սպառնացել են ավելի հզոր զենքով պատասխանել երկրի տարածքին հարվածների դեպքում

2024/09/17 15:54
Անվտանգություն, Քաղաքականություն

Ռուսաստանը կպատասխանի ռուսական քաղաքների վրա հարձակումների դեպքում, «ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Այսօր ԱՄՆ-ն առանց վարանելու քննարկում է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում հարվածներ հասցնել։ Արբանյակային խմբավորումները պատկանում են ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի երկրներին։ Ուղղորդումը և հրամանների կատարումն այս դեպքում կիրականացվեն ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից՝ օգտագործելով բարձր ճշգրտության զենքեր՝ արբանյակային խմբավորումների հետ համատեղ: Իսկ դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներքաշվում է այս հակամարտության մեջ», – Պետդումայի աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ Վոլոդինի ելույթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այս քննարկումը կարող է հանգեցնել ամենասարսափելի հետևանքների։ Նրանք քննարկում են մեր խաղաղ քաղաքներին հարված հասցնելու հարցը, ընդ որում, քննարկում են՝ համարելով, թե դա իրենց չի առնչվի։ Դա այդպես չէ։ Մենք կպատասխանենք։ Մենք գիտենք՝ ինչով պատախանել։ Ավելի հզոր զենքը պատրաստ վիճակում է», – հավելել է նա։

Վոլոդինի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խորհրդարանները «հասկանան և իրենց հաշիվ տան, թե ինչ կարող է տեղի ունենալ»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ղեկավարները կարող են հակամարտություն հրահրել, որն անդառնալի հետևանքների կհանգեցնի։ 

«Մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք դա կանխելու համար», – ասել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամեն ինչ անում է՝ կանխելու միջուկային աղետը և դադարեցնելու պատերազմը, որը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի»։ 

Կիևը շարունակում է արևմտյան երկրներին կոչ անել, որ իրենց թույլ տրվի Արևմուտքի մատակարարած հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերին։ 

Նախորդ Լուրը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանը»․ Քալըն

Հաջորդ Lուրը

Բլինքենը մեկնում է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Բլինքենը մեկնում է Եգիպտոս՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)