18-04-2026 / 17:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի. Իրանի նախագահն՝ Ադրբեջանի փոխվարչապետին

2024/10/14 16:23
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որևէ երկրի ինքնիշխանության իրավունքը չպետք է անտեսվի:

Հանդիպման ժամանակ Իրանի նախագահը հավելել է, որ պաշտոնական Թեհրանը տարածաշրջանի երկրների օգտին չի համարում օտար ուժերի համար տեղ բացելը:

«Հարևան մյուս երկրների և տարածաշրջանի իսլամական երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ես ընդգծել եմ, որ մենք պետք է հնարավորություն ստեղծենք հեշտացնելու մարդկանց միջև հաղորդակցությունն ու շփումը։ Այս առումով մենք ողջունում ենք բոլոր այն նախագծերը, որոնք էլ ավելի են զարգացնում իսլամական երկրների միջև կապերը»,- ասել է Իրանի նախագահը:

Փեզեշքիանը ողջունել է նաև երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմայրուղային երթուղիների ստեղծումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել և ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում:

Նրա խոսքով՝ Թեհրանը հետամուտ է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործին:

Ադրբեջանի փոխվարչապետն իր հերթին ընդգծել է, որ Բաքուն կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի, երկաթուղային ու ցամաքային ճանապարհների, պաշտպանության, անվտանգության ոլորտներում:

«Մենք որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք և փոխադարձաբար մեր տարածքների նկատմամբ որևէ երկրի պահանջ չենք ընդունում: Վստահ ենք՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև բանակցություններով»,- ասել է Մուստաֆաևը:

Ադրբեջանի փոխվարչապետն Իրանի նախագահին հրավիրել է մասնակցել COP29-ին:

Նախորդ Լուրը

Հայազգի Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակակիր է

Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Այլ Լուրեր

ԱՄՆ

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026
ԱՄՆ

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026
ԱՄՆ

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)