21-05-2026 / 05:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել 40-ից ավել ընտրատեղամասերի արդյունքները

2024/11/05 12:24
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանում առաջին անգամ դատարանը չեղյալ է հայտարարել 30 ընտրատեղամասում իրականացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Թեթրիծղարոյի շրջանային դատարանի դատավորը բավարարել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի» հայցը՝ հաստատելով, որ խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Դատարանում ստուգվել են Ծալկայի և Թեթրիծղարոյի մի քանի տեղամասի քվեաթերթիկներ, որտեղ հաստատվել է, որ քվեաթերթիկի հետևի մասում հետք է երևում, ինչն էլ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտում է։ Այս ընտրատեղամասերում քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային տեխնոլոգիայով։

Վրաստանում Գորիի շրջանային դատարանը նույնպես բավարարել է արդար ընտրությունների պահանջը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին հանձնարարել հաշվել 15 ընտրական տեղամասի անվավեր քվեաթերթիկները։ Սա 2-րդ դեպքն է Թեթևիծղարոյից հետո, երբ դատարանը բավարարում է ընտրությունների արդյունքները վիճարկող հայց։ Այս անգամ դատարան էր դիմել ISFED-ը՝ անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջով։

Վրաստանի ԿԸՀ-ն Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է Թեթրիծղարոյի և Գորիի շրջանային դատարանների որոշումները։ ԿԸՀ-ն չհիմնավորված է համարում Թեթրիծղարոյի շրջանային դատարանի որոշումը և համաձայն չէ ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելու որոշման հետ։ Կառույցն արդեն բողոքարկել է Գորիի շրջանային դատարանի որոշումը՝ հավելելով, որ ոչ մի միջազգային կազմակերպության եզրակացություն չի հաստատել ընտրության գաղտնիության խախտումը։

Նախորդ Լուրը

Դեսպան Բալայանը սպառնալիքներ է ստացել ադրբեջանցի պաշտոնակցից․ Politico

Հաջորդ Lուրը

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորում կանցկացնի․ ԱԳ փոխնախարար

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանին. կա 21 զոհ

20/05/2026
Թուրքիա

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորում կանցկացնի․ ԱԳ փոխնախարար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026

Թեհրանում կկանգնեցվի 15 մետր բարձրությամբ հուշարձան՝ նվիրված Ալի Խամենեիի հիշատակին

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)