05-07-2026 / 10:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրենկ Փալոնը կշարունակի պայքարել հայկական շահերի համար

2024/11/19 12:46
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը հովանավորել է իր դեմ բողոքի ցույցերը և՛ COP 29-ում, և՛ հյուրանոցում, որտեղ նա մնացել էր: Նա խուսափել է ֆիզիկական վնասից միայն Պետդեպարտամենտի ջանքերով։

Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փալոնին բացառել էր Կոնգրեսի անդամների հետ երկկողմ հանդիպումից։ Փալոնը հանդիպում էր խնդրել Բաքու մեկնող Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անունից, սակայն նրան հատուկ հեռացրել են կազմից։ Արդյունքում, Փալոնը Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնց թույլատրվել էր հանդիպել Ալիևի հետ, խնդրել է բարձրաձայնել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի շարունակականության հարցը:

«Վրդովեցուցիչ է և շատ խոսուն, որ նախագահ Ալիևը փորձում է լռեցնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին և կանխել հայ ժողովրդի համար մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ քննադատական ​​քննարկումները, նույնիսկ փակ դռների հետևում։ Ինձ լռեցնելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հաշվետվողականության, բարեփոխումների և նրանց արժանապատվության համար, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի ներքո։ Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության և հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման ու խաղաղության պայմանագրի համար, որը հանգստություն կբերի տարածաշրջանին»,-հավելել է Փալոնը:

Կայքը նշում է, որ Ֆրենկ Փալոնը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության հաստատման օգտին և դատապարտել է Ադրբեջանի ռազմական հարձակումը ու Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումները:

Նախորդ Լուրը

Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարն այցելել է Թուրքիա

Հաջորդ Lուրը

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026
Հայաստան

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026
Հայաստան

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)