05-09-2026 / 12:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքից հեռացել է պոլսահայ ականավոր գործիչ Թոմոն

2024/12/16 11:35
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

75 տարեկանում կյանքից հեռացել է պոլսահայ ականավոր գործիչ, Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության հիմնադիրներից Եթվարթ Թոմասյանը (Թոմո):

Թոմասյանի մահվան մասին լուրը տարածել է Արաս Հրատարակչությունը։ Հրատարակչության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մեզանից հեռացել է մեր հրատարակչության համահիմնադիր, մեր ուսուցիչ, մշտապես մեր աջակից Եթվարթ Թոմասյանը՝ մեր սիրելի Թոմոն: Թոմոն իր կյանքը նվիրել էր հայ համայնքին, մշակույթին ու գրականությանը: «Արասի» հիմնադրմամբ տնկված մեծ «ծառը» նրա ջանքերով արմատավորվեց և բազմաթիվ պտուղներ տվեց: Թոմոյի քաջությունը, համեստությունը և անկեղծությունը միշտ մեզ համար ուղեցույց են եղել: Հրատարակչության էջերում, յուրաքանչյուր գրքում նրա հետքերն էին: Նրա մասին հիշում ենք սիրով, հարգանքով և երախտագիտությամբ: Թո՛մո Աբի, թող քո ձեռքը միշտ մեր մեջքին լինի»:

Եթվարթ Թոմասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, երեքշաբթի օրը, ժամը 14:00-ին Ստամբուլի Քումքափըի Մարիամ Աստվածածին եկեղեցում։

1993թ.-ին Եթվարթ Թոմասյանի, Հրանտ Դինքի, Արտաշես Մարգոսյանի և Մկրտիչ Մարգոսյանի կողմից հիմնադրվել է «Արաս» հրատարակչությունը՝ հայ համայնքի և նրա էության, պատմության և անցյալի ներկայացման նպատակով: Հրատարակչությունը հիմնականում ներկայացնում է հայ հեղինակների թուրքերեն թարգմանված գործերը, Թուրքիայում ապրող հայ գրողների թուրքերեն գրքերը և հայերին վերաբերվող մշակութային ու պատմական աշխատությունները, հրատարակում է նաև հայերեն գրքեր։ Հիմնադրման օրվանից ավելի քան 170 գիրք է հրատարակել:

Նախորդ Լուրը

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար

Հաջորդ Lուրը

Իրանում Նեթանյահուի մահապատիժն իրավաբանորեն հնարավոր են համարում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Անվտանգություն

Թուրքիան 8 ամսում 6,3 մլրդ դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք է արտահանել

04/09/2026
Ադրբեջան

Վենս․ Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին՝ Իրանի նկատմամբ ճնշումն ապահովելու հարցում

04/09/2026
Հաջորդ Lուրը

Իրանում Նեթանյահուի մահապատիժն իրավաբանորեն հնարավոր են համարում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

04/09/2026

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

04/09/2026

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

04/09/2026

Թուրքիան գնաճի ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է, իսկ աշխարհում՝ 5-րդը

04/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)