22-04-2026 / 05:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը երգել է «Սարի աղջիկ» երգը (տեսանյութ)

2024/12/16 12:12
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Համացանցի թուրքական տիրույթում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգում է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքական մեկնությամբ` «Սարը գելին») երգը։ Տեսանյութում Թուրքիայի նախագահը ձայնակցում է թուրք հայտնի երգիչ Ֆերհաթ Գյոչերին։

Ուշագրավ է, որ Էրդողանը այս երգը կատարում է պատմական հայկական Էրզրումում, որտեղ և գտնվում է հայկական Սանասարյան վարժարանի շքեղ կառույցը:

Նշենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մերժում են «Սարի աղջիկ» երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական։

Հիշեցնենք, որ հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքերեն՝ “Sarı gelin”, ադրբեջաներեն՝ “Sarı gəlin” («Շեկ նորահարս», «Շեկլիկ աղջիկ») երգի ազգային պատկանելության շուրջ երկարատև և բուռն վեճեր են եղել ադրբեջանցիների ու թուրքերի հետ, որոնք ժողովրդական հանրահայտ այս ստեղծագործությունը իրենցն են համարում, թեև նրա հայկականության մասին բարձրաձայնել են անգամ թուրք հայտնի արվեստի գործիչներ:
Այնուամենայնիվ, գործի թուրքերեն տարբերակի բնագիրն է անգամ ակնհայտորեն վկայում, որ այն երգ է հայուհու մասին, ստեղծված է հայկական միջավայրում՝ հայ հեղինակի կողմից: Հաշվի առնելով նաև երաժշտագիտական քննությունը, որով հաստատվում է, որ մեղեդին հարազատ է հայկական ժողովրդական երգամտածողությանը, ունի հայկական ֆոլկլորում բազմաթիվ տարբերակներ, ինչի մասին վկայում են մի շարք հրապարակումները (ամենահինը գրանցել է Կոմիտասը՝ 1891թ.) ակնհայտ է դառնում երգի հայկական լինելու փաստը:

Նշենք, որ տարիներ առաջ Հայաստանում նախաձեռնվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագիծը, որի նպատակ էր հայ երիտասարդության շրջանում վերհանել և հայտնի դարձնել այն երգերի հայկական արմատները, որոնք մասամբ մոռացության են մատնվել 1915-ին Հայոց Ցեղասպանությունից հետո:Նախագծի շրջանակներում Անդրեն «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ:

Երգի հայկական տարբերակը.



Նախորդ Լուրը

Իրանում Նեթանյահուի մահապատիժն իրավաբանորեն հնարավոր են համարում

Հաջորդ Lուրը

ԵՄ-ը դիվանագիտական ​​շփումներ է սկսում Սիրիայի նոր իշխանությունների հետ

Այլ Լուրեր

Իրան

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026
Թուրքիա

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026
Հասարակություն

ԵՄ-ում ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4.4 միլիոնի

21/04/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ը դիվանագիտական ​​շփումներ է սկսում Սիրիայի նոր իշխանությունների հետ

Comments 1

  1. Pingback: Эрдоган спел песню «Сари ахчик» |
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)