22-05-2025 / 14:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է․ շվեդ պատգամավոր

2024/12/27 12:04
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին հռետորաբանությունը մտահոգիչ է, քանի որ այն գաղափարը, թե Հայաստանը կամ վերջինիս տարածքի մասերն «Արևմտյան Ադրբեջան» են, ապագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին խոսույթներին, Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինությունների թեմային և այդ հարցում Բաքվից հնչող մեղադրանքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում հետագա էսկալացիայի հավանականությանը։ 

Խոսելով ադրբեջանական հերթական հակահայ նարատիվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին, որի միջոցով պաշտոնական Բաքուն փորձում է արդարացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները՝ շվեդ պատգամավորն այդ ձևակերպումները, միանշանակ, վտանգավոր է որակել:

«Արևմտյան Ադրբեջան» հռետորաբանությունը մտահոգիչ է. նույնիսկ, եթե Ալիևն այսօր պնդում է, որ ինքը խոսում է միայն տեղահանված մարդկանց վերադարձի իրավունքի մասին, դա բոլորովին այլ կերպ էր հնչում ոչ վաղ անցյալում։ Այն գաղափարը, որ Հայաստանը կամ վերջինիս մասերը «Արևմտյան Ադրբեջան» են, ապագայում կարող է օգտագործվել որպես պատերազմի հավակնություն»,- ընդգծել է պատգամավորը:

Էրիկ Հելսբորնն, անդրադարձ կատարելով տարբեր գործընկերներից զենք ձեռք բերելու համար Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին, ընդգծել է, որ  պետության սեփական պաշտպանական կարողությունների զարգացումն ինքնին ագրեսիայի ակտ չի համարվում, իսկ ուժեղ պաշտպանություն ունենալը նույնիսկ կարող է զսպիչ գործոն հանդիսանալ։

«Բաքվի այս փաստարկը նորություն չէ, և այսօր առավել մեծ իմաստ չունի, քան 3 կամ 5 տարի առաջ։ Պաշտպանական կարողությունների զարգացումն ինքնին ագրեսիայի ակտ չէ: Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Շվեդիան և ՆԱՏՕ-ի շատ այլ երկրներ պատասխանեցին ռազմական բյուջեի ավելացմամբ: Սա չի նշանակում, որ մենք նախատեսում ենք հարձակվել Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների վրա։ Ուժեղ պաշտպանությունը զսպող միջոց է, որը կարող է կանխել պատերազմների սկիզբը: Ժամանակակից տեխնիկայով ավելի հզոր հայկական պաշտպանությունը՝ լավ է խաղաղության համար, այլ ոչ թե հակառակը»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը։

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը, խոսելով նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արված այն հայտարարության մասին, որ եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություններ չունի, ապա Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը զրոյական է, հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները հաջող ավարտ կունենան և տևական խաղաղության կհանգեցնեն։

Շվեդ պատգամավորը նաև անհեթեթ է որակել այն պնդումը, թե Հայաստանը պատրաստվում է ներխուժել Ադրբեջան։ 

«Ադրբեջան հայկական ներխուժման գաղափարն, իհարկե, ամբողջովին անհեթեթ է, մյուս կողմից, ադրբեջանական ներխուժումը հայկական տարածք՝ այդպես չէ։ Հուսանք, որ բանակցությունները հաջող կանցնեն, և կլինի երկարատև խաղաղություն»,- նշել է զրուցակիցն՝ ընդգծելով, որ, այդուհանդերձ, հաշվի առնելով Ադրբեջանի պատմությունը՝ ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել զգուշավոր լինելու մեջ:

Նախորդ Լուրը

Լիբանանը վախենում է Իսրայելի պատճառով հրադադարի տապալումից․ The National

Հաջորդ Lուրը

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Այլ Լուրեր

Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Մերձավոր Արևելք

Բեյրութի հայ համայնքն արտահայտում է իր հավաքական կամքը. ՏԻՄ ընտրություններում առաջադրված հայ թեկնածուները հաջողության են հասել

22/05/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)