29-07-2026 / 22:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

2025/01/20 09:13
Թուրքիա, Հայաստան, Հասարակություն

Հազարավոր մարդիկ հունվարի 19-ին հարգանքի տուրք են մատուցել 18 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակին «Սեբաթ» շենքի դիմաց, որտեղ նախկինում գտնվում էր «Ակոս» թերթի գրասենյակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հրանտ Դինք» հիմնադրամից։

«Արարողության ժամանակ Տյուլին Օզենը կարդաց Գեզիի դատավարության շրջանակներում 2022 թվականի ապրիլից անազատության մեջ գտնվող Չիգդեմ Մատերի՝ Բաքըրքյոյի բանտից ուղարկված նամակը։ Չիգդեմ Մատերն իր նամակում գրել է. «Այսօր ես վստահ եմ, որ Սեբաթի շենքի դիմաց են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, երբ սպանվեց Հրանտը: Սերունդները փոխվում են, բայց «որտե՞ղ ենք մենք» հարցի պատասխանն ուժ է ստանում այն բանից, որ մենք համառորեն մնում ենք այստեղ։  Մենք դեռ այստեղ ենք, համառորեն»:

Էրարսլան Սաղլամն  ընթերցել է Օսման Քավալայի նամակը, ով 2017 թվականի նոյեմբերից ապօրինի կալանքի տակ է պահվում: Քավալան ասել է. «Չնայած սպանություններին, կոտորածներին և բռնակալության բոլոր ձևերին, ես շարունակում եմ հուսալ, որ կգան օրեր, երբ խաղաղությունն ու արդարությունը կհաղթեն: Ես արդարություն եմ պահանջում Հրանտի և մեր բոլոր քաղաքացիների համար»։ 

Հիշատակի միջոցառմանը, որտեղ անընդհատ արդարության կոչեր էին հնչում, այս տարի ելույթով հանդես եկավ հայ գրականության առաջատար դեմքերից Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն իր ելույթում ասել է. «Ո՞րն էր նրա «հանցանքը»։  Դա ակնհայտ էր. մարդկանց հանդեպ սերը, ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ կիրքը, արտահայտվելու ազատության հանդեպ հաստատուն հավատը և, այս ամենից բացի, երկու ժողովուրդների միջև խաղաղության քարոզը, թուրք-հայկական սահմանի բացման կոչը … Եվ, ի թիվս այլ բաների, նա ուներ ուրիշներին համոզելու Աստծո տված շնորհը, ինչը ոմանց վախեցնում էր մինչև հոգու խորքը»»։ 

Ըստ աղբյուրի՝ արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվել է թուրքերեն և անգլերեն համացանցի միջոցով, դիտել են հազարավոր մարդիկ:

Նախորդ Լուրը

Բաքվում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն ու ՆԳՆ-ն բարձր են գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026
Թուրքիա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն ու ՆԳՆ-ն բարձր են գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջում է Marriott-ից դադարեցնել Շուշիի և Ստեփանակերտի զբոսաշրջային գովազդը

29/07/2026

Հայաստանն ու Իրանը նախատեսում են ընդլայնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը․ Խուդաթյան

29/07/2026

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում այլևս Վրաստանի ճանապարհների կարիքը չենք ունենա. Բոզան

29/07/2026

Նեթանյահուն հայտարարել է, որ կայցելի Նյու Յորք՝ չնայած իրեն այնտեղ ձերբակալելու կոչերին

29/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)