22-05-2025 / 13:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

2025/01/22 11:08
Հայաստան, Տնտեսություն

Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա եկամուտները: Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է:   

«Արմենպրես»-ի փոդքաստի տաղավարում համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին է պատասխանել Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը: 

«Հայտարարագրման ենթակա եկամուտների մասին խոսելիս՝ չէի ցանկանա առանձնացնել միայն բանկային փոխանցումները կամ այլ եղանակներով փոխանցումների ստացումը: Հայտարարագրման ենթակա են անձանց կողմից ստացված բոլոր տեսակի եկամուտները, այդ թվում՝ կանխիկ եղանակով ստացված եկամուտները: Բազմաթիվ գործարքներ կարող են վճարվել նաև կանխիկ եղանակով, օրինակ՝ անձը մեկ այլ անձի համար ծառայություններ է մատուցում և կանխիկ է վճարումը ստանում»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ խոսքը ֆիզիկականց անձանց մասին է: 

Նախատեսվում է սահմանել որոշակի շեմ. մինչև այդ շեմը գործարքները, փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի: Շեմ սահմանելու վերաբերյալ քննարկումներն արդեն ավարտական փուլում են: 

«Մոտ 300 հազար դրամ չափի մասին է խոսքը, երբ մեկ գործարքի դիմաց վճարումը չի գերազանցում 300 հազար դրամը»,-ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ վերջնական որոշումը կլինի առաջիկա օրերին: 

Սակայն Ալեքսանյանը հավելեց՝ նախ պետք է հասկանալ, թե փոխանցումն ինչ փոխանցում է: Կան եկամուտներ, որոնց դեպքում առաջանում են հարկային պարտավորություններ, պարզ ասած՝ հարկվում են, կան եկամուտներ, որոնք հարկման ենթակա չեն: Շեմը վերաբերում է որոշակի տեսակի եկամուտների, որոնցից հարկեր չեն առաջանալու: Սակայն դա չի նշանակում, թե բոլոր եկամուտները մինչև այդ շեմը ենթակա չեն հայտարարագրման: Եթե անձը ստացել է, օրինակ 50 հազար դրամ աշխատավարձ, ապա այն պարտադիր ենթակա է հայտարարագրման:

Հայտարարագրված եկամուտը կհարկվի, թե ոչ, կախված է փոխանցման նպատակից և տեսակից: Օրինակ՝ նվիրատվությունները կամ պարտքով տրամադրված գումարը համարվում են նվազեցվող փոխանցում, դրանք պետք է հայտարարագրվեն, սակայն դրանցից հարկային պարտավորություններ չեն առաջանա: Իսկ, օրինակ, վարձակալության գործարքից ստացված գումարը կամ ֆիզիկական անձի համար որոշակի աշխատանքի դիմաց վարձատրությունը ենթակա է հարկման:

«Եթե ստացվել է եկամուտ, որի դիմաց որևէ պարտավորություն չկա, դա ենթակա չէ հրակման։ Օրինակ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ արտերկրից իրենց բարեկամներից ստանում են նվիրատվություններ: Ակնհայտ է, որ այդտեղ չկա կատարված աշխատանք և դրա դիմաց վարձատրություն: Դա հարկվող եկամուտ չէ»,–ասաց Ալեքսանյանը:

Եթե արտերկրից տրանսֆերտը նվիրատվություն  է՝ անկախ չափից, ենթակա չէ հարկման: 

Եթե քաղաքացին մեկ այլ ֆիզիկական անձի վաճառում է բնակարան կամ մեկ այլ անշարժ գույք, դրանից ստացված գումարը ևս ազատված է հարկումից:  

Ինչ վերաբերում է տարվա ընթացքում ստացված վարկերին, ապա դրանք ևս համարվում են եկամուտ, դրանք ենթակա են հայտարարագրման, սակայն հարկման ենթակա չեն: 

Անդրադառնալով հարցին՝ եթե վարկի շեմը չի գերազանցում 300 հազար դրամը, դա ևս ենթակա՞ չէ հարկման՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Առաջիկա օրերին ավելի հստակ կներկայացնենք: Մի քանի եկամտի տեսակի մասով այդ հարցերը քննարկվում են»: 

Ըստ պաշտոնյայի՝ համակարգը ներդնելիս որևէ փոփոխություն չի կատարվել այն առումով, որ, եթե X, Y եկամուտներն ազատված էին հարկումից, համակարգի ներդրումից հետո էլ շարունակելու են չհարկվել: Համակարգը պարզապես հաշվետվական ընթացակարգերի փոփոխություն է ենթադրում: «Հարկային առումով որևիցե փոփոխություն չենք արել՝ կլինի դրույքաչափ, կամ եկամտի տեսակ և այլն»,-նշեց նա:

Թե ի՞նչ կարգավորումներ են գործելու ավանդների դեպքում, հայտարարագրման գործընթացում քաղաքացիների համար որոշակի պարզեցումներ հնարավո՞ր են, թե՞ ոչ, ո՞րն է համակարգի հիմնական նպատակը, ինչո՞ւ քաղաքացիները պետք է հայտարարագրեն եկամուտները, ի՞նչ առավելություններ կարող են ստանալ և չհայտարարագրելու դեպքում ի՞նչ հետևանքներ են սպասվում, կարող եք լսել և դիտել պոդքաստում: 

Նախորդ Լուրը

Հրապարակվել է 2024թ․ Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերների ցանկը

Հաջորդ Lուրը

Թրամփը հավանական է համարել իր՝ Մերձավոր Արևելք այցը

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը
Donald Trump is sworn in as US president in the Rotunda of the US Capitol in Washington, on January 20, 2025. Trump takes office for his second non-consecutive term as the 47th president of the United States. (Photo by Kevin Lamarque / POOL / AFP)

Թրամփը հավանական է համարել իր՝ Մերձավոր Արևելք այցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)