12-06-2026 / 09:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նաղդալյան․ «Թուրքական կողմից հնչած որոշ հայտարարություններ չեն նպաստում համագործակցության մարդասիրական միջավայրի ձևավորմանը»

2020/04/13 15:24
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքական կողմի այն պնդումը, թե իբր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը Թուրքիայից օգնություն է խնդրել և Թուրքիան պատարստվում է տրամադրել այդ օգնությունը։

 «Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով», – նշել է Նաղդալյանը: 

Խոսնակը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:

«Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարություններ չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը», – նշել է Նաղդալյանը։ Անդրադառնալով Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման պատճառով Թուրքիայում Չինաստանի դեսպանի՝ ԱԳՆ հրավիրվելու փաստին՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է․

«Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»:

Նախորդ Լուրը

Կորոնավիրուս․ Իրավիճակը Թուրքիայում ապրիլի 12-ի դրությամբ

Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

12/06/2026
Ժամանց

Հայաստանում պաշտոնապես թրաֆիքինգի զոհ է ճանաչվել շուրջ 90 մարդ, որոնցից 22-ն՝ անչափահաս

11/06/2026
Հայաստան

Գյումրիում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

11/06/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը հայտնում է Իրանի հետ մոտալուտ համաձայնության մասին, Թեհրանը՝ հերքում

12/06/2026

Հայաստանում պաշտոնապես թրաֆիքինգի զոհ է ճանաչվել շուրջ 90 մարդ, որոնցից 22-ն՝ անչափահաս

11/06/2026

Գյումրիում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

11/06/2026

Այս գիշեր շատ հուժկու հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

11/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)