02-02-2026 / 20:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության հիշատակումն առնվազն քաղաքական և քարոզչական ֆոն է ստեղծում․ վերլուծաբան

2025/02/28 10:48
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ցանկացած փաստաթուղթ պահպանում է իր արդիականությունը, եթե այն վավերացրած կողմերը շարունակում են պահպանել իրենց ստորագրությունն այդ փաստաթղթի ներքո, և դա վերաբերում է նաև 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությանը։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանն անդրադարձավ վերոհիշյալ փաստաթղթի կենսունակության հարցին, առավել ևս, որ վերջին շրջանում դրա 9-րդ կետի՝տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման շուրջ քննարկումները վերստին ակտիվացել են ադրբեջանական կողմից հնչող պնդումների ֆոնին։ 

«Այլ հարց է այդ փաստաթղթում առկա բովանդակության կենսագործումը, ինչը ենթադրում է քաղաքական կամքի և համապատասխան մթնոլորտի առկայություն։ Եթե պայմանները կան, ապա կապահովվի նաև կետերի իրագործումը։ Հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունն ու դրանով պայմանավորված իրողությունները՝ այդ փաստաթուղթը, մեծ հաշվով, այս պահին չի գործում, որովհետև նրա շրջանակում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն այսօր գետնի վրա առկա չէ։ Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ քաղաքական ու ռեսուրսային պայմանների գոյության դեպքում փաստաթղթի կենսունակության ապահովումը հնարավոր չէ»,- ասաց Պետրոսյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ եթե երեք կողմերից ամենաազդեցիկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որոշի մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու ռազմավարական նոր միջավայրի պայմաններում իր ազդեցությունը վերականգնել, նաև հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված մի շարք դրույթները, ապա դա, բնականաբար, հնարավոր սցենար է։ 

«Ռուսական կողմից երբեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիշատակումն առնվազն քաղաքական և քարոզչական ֆոն է ստեղծում։ Ադրբեջանը միայն մի կետի վրա է պնդում՝ պայմանավորված տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը տվյալ թեմային անդրադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ առաջ քաշելով թե՛ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե՛ եռակողմ մյուս ձևաչափերը։ Երբ տարածաշրջանում ստեղծվի բարենպաստ քաղաքական միջավայր, չի բացառվում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունենա իր ներկայությունն ավելացնելու և ազդեցությունն ամրապնդելու հնարավորություններ ու նպատակներ, հետևաբար այդ դեպքում կոնկրետ քայլեր կկիրառի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ակտիվացնելու ուղղությամբ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր նպատակներին հասնելու համար կարող է նաև երկու կողմերի վրա ճնշման լծակներ օգտագործել՝ Հայաստանի պարագայում տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասով, իսկ Ադրբեջանի պարագայում արցախահայության իրավունքների պաշտպանության մասով։   

«Վերոհիշյալ փաստաթղթի ձևաչափը և այսօր տարածաշրջանում եղած խնդիրներն այնպիսին են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության շուրջ ակտիվացումը ենթադրելու է այս պահին դրա բոլոր չգործող կետերի վերանայման հնարավորություն։ Եթե ադրբեջանական կողմը սկսի պնդել ապաշրջափակման խնդրի վրա՝ հիշեցնելով Հայաստանի պարտավորությունների մասին, ապա հայկական կողմն էլ պետք է հանդես գա պատասխան պահանջով և հիշեցնի Ադրբեջանի պարտավորությունների մասին։ Դա ենթադրելու է կրկին եռակողմ բանակցային ձևաչափի ակտիվացում՝ Ռուսաստանի ներգրավվածությամբ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

Նրա համոզմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից հետո ՌԴ-ն, բնականաբար, ավելի ակտիվորեն կգործի հարավկովկասյան ուղղությամբ, ինչը միանգամայն ենթադրելի սցենար է, և Մոսկվան արդեն իսկ Վաշինգտոնի հետ դիրքավորվում է հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում՝ իր համար գոնե ֆիքսելով ազդեցության այն գոտիները, որոնց շուրջ կարելի է սակարկել և այն խնդիրները, որոնք սակարկման ենթակա չեն ՌԴ-ի համար։ 

«Դատելով Ռուսաստանից հնչող տեսակետներից, որոնք վերաբերում են, օրինակ, «3+3» ձևաչափը կազմակերպության վերածելուն, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցերին Թուրքիա և Իրան, ակնհայտ է, որ Հարավային Կովկասում դիրքերի վերականգնումը ռուսական արտաքին քաղաքականության օրակարգում է և պատեհ ժամանակահատվածի ու հնարավորությունների առկայության դեպքում, բնականաբար, ռուսական կողմը փորձելու է վերականգնել իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, ուստի չի բացառվում, որ այդ քաղաքականության մեջ դարձյալ առանցքային դեր կարող է ունենալ հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու եռակողմ ձևաչափը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։  

Նախորդ Լուրը

Պանթյուրքական շրջանակների գործունեությունը Իրանում` 2020թ.-ի արցախյան պատերազմի և 2022թ.-ի Իրանի սեպտեմբերյան ցույցերի ընթացքում

Հաջորդ Lուրը

Քրդական ուժերը պատրաստ են վայր դնել զենքը քաղաքականությանը մասնակցելու պայմանով

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Քրդական ուժերը պատրաստ են վայր դնել զենքը քաղաքականությանը մասնակցելու պայմանով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)