Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի ընկերոջ և գործընկերոջ՝ Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը։ Ժամանակն է, որ համայն հայությունը բարձրաձայնի, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Եթե ոչ մենք․․․ո՞վ: Եթե ոչ հիմա․․․ե՞րբ»,-X-ում գրել է Աֆեյանը: