16-10-2026 / 12:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բողոքի ցույցեր Ստամբուլում. ոստիկանությունը գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել

2025/03/20 10:05
Թուրքիա, Քաղաքականություն

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության շրջանում։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել իրենց բողոքը արտահայտելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի դրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:

Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը: Բայց Իմամօղլուի ձերբակալության մասին լուրից անմիջապես հետո նրա կողմնակիցները հավաքվել են Վաթան փողոցում, որտեղ գտնվում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Ցուցարարները վանկարկել են. «Էրդողանը բռնապետ է»։

Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս բողոքի ակցիա են կազմակերպել: Որոշ ժամանակ անց իրավիճակը թեժացել է, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ սկսել է պղպեղ պարունակող գազ և ռետինե փամփուշտներ կիրառել։

Իշխանությունները խստացրել են վարչական շենքերի անվտանգության միջոցառումները. Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ոստիկանության լրացուցիչ ուժեր են տարվել։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Հաջորդ Lուրը

Էրդողանի գլխավորությամբ կհրավիրվի ազգային անվտանգության խորհրդի նիստ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի գագաթնաժողովին

16/10/2026
Ադրբեջան

Իրանը Բաքվում ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

16/10/2026
Ադրբեջան

Վելայաթին քննադատել է Ադրբեջանին Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության արժանացնելու համար

16/10/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանի գլխավորությամբ կհրավիրվի ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարը մասնակցում է Երևանում անցկացվող COP17-ի գագաթնաժողովին

16/10/2026

Իրանը Բաքվում ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը

16/10/2026

Վելայաթին քննադատել է Ադրբեջանին Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության արժանացնելու համար

16/10/2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)