Alikhbaria Syria կայքի ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հալեպ: Ավտոշարասյունը բաղկացած էր 4 բեռնատարներից՝ բեռնված սննդով և բժշկական պարագաներով։ Այս օգնությունը տրամադրվում է տուժած շրջանների բնակչության հիմնական կարիքները բավարարելու մարդասիրական ջանքերի շրջանակում:
Արարողությանը ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը ու Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:
Հիշեցնենք,որ մարտի 21-ին 10 օրով բացվել էր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը, որպեսզի Թուրքիայի տարածքով Սիրիա ուղարկվեր հումանիտար օգնություն: