09-07-2026 / 12:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի նախագահականի հայտարարությունը՝ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ

2025/03/24 11:16
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է  հայ–թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Թուրքիայի անսպասելի քայլը. սահմանը բացվեց հայերի համար, Բաքուն անտեղյակ մնաց» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից Սիրիա մեր երկրի տարածքով մարդասիրական օգնության շարասյունի անցումն ու վերադարձն ապահովելու նպատակով։ 1992 թվականին ընդունված նախարարների խորհրդի որոշմամբ Ալիջան սահմանային անցակետին տրվել է Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ՝ միայն մարդասիրական օգնության տեղափոխման համար։

Հայաստանի 4 բեռնատարներից բաղկացած մարդասիրական օգնության շարասյունը երեկ Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետով մուտք է գործել մեր երկիր՝ Հաթայի/Ջիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Նախատեսվում է, որ բեռնատարները վաղը կեսօրին կհասնեն Սիրիա։ Այդ բեռնատարները նույն երթուղով կվերադառնան Հայաստան»։

Նշվել է, որ Ալիջան սահմանային անցակետը վերջին անգամ օգտագործվել է 2023թ. փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանն ուղարկել է հումանիտար օգնություն:

Ըստ հրապարակման՝ Ալիջան սահմանային անցակետն օգտագործվել է կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից 2024թ. հուլիսի 30-ին սահմանին կայացած հինգերորդ փուլի բանակցությունների շրջանակներում փոխադարձ անցումների համար։

Նշվել է նաև, որ այս անցակետն օգտագործվում է նաև Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների կողմից սահմանային հարցերի վերաբերյալ իրենց հանդիպումների շրջանակներում»։Նշվել է

Նախորդ Լուրը

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը հասել է Հալեպ

Հաջորդ Lուրը

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կմ հատված. Բայրամով

09/07/2026
ԱՄՆ

Իրանի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ

09/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Իրանում հարվածել է Հյուսիս-Հարավ միջանցքի արևելյան երթուղու մաս կազմող կամրջին

09/07/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Pars Air»-ը Շիրազ-Երևան-Շիրազ երթուղով կանոնավոր չվերթներ է մեկնարկել

09/07/2026

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատել են պետական սահմանի շուրջ 13 կմ հատված. Բայրամով

09/07/2026

Փեզեշքիանը հայերենով երախտագիտություն է հայտնել Փաշինյանին

09/07/2026

Իրանի 5 նահանգում ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ

09/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)