Բաքուն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցել հանրապետության տարածքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «անօրինական գործունեության» մասին փաստերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի անօրինական գործունեությունը, ես տեղեկացա նախաքննության մասին: Դրա արդյունքները ցույց են տվել կազմակերպության հակաադրբեջանական գործունեության մասշտաբը, կառավարության աշխատանքը խաթարելու և մեր ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձերը: Երբ «թղթապանակը» պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք Թրամփի վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լուրջ միջոցներ ձեռնարկել կոռումպացված USAID-ի և նրա կոռումպացված առաջնորդների դեմ»,-«Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ ասել է Ալիևը։







