Իսրայելում 3 արտահերթ ընտրություններ անցկացնելուց հետո վերջապես կառավարություն է կազմվել՝ ընդդիմության ու իշխանության կոալիցիոն համաձայնության շնորհիվ։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը տևական տարաձայնություններից հետո ստորագրել են 30 նախարարությունից կազմված կառավարության հուշագիր։
Ըստ նախնական համաձայնության՝ կոալիցիային կանդամակցեն ընդհանուր առմամբ 5 քաղաքական ուժեր։ Գաղափարական ուղղվածությամբ՝ կոալիցիան լինելու է աջակենտրոն։
Վարչապետի պաշտոնում մինչև Նեթանյահուի հետ ռոտացիան, Գանցը զբաղեցնելու է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները։