Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 20-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 39․703 թեստ, որոնցից 4․674-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, առողջացել է 1․454 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90․980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք, առողջացել է 13․430 հիվանդ։