02-02-2026 / 19:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճն Իրանի սահմաններին սպառնալիքների որակական փոփոխության է հանգեցրել․ դեսպան Մելիքյան

2025/04/18 16:37
Ադրբեջան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի մասնակցությունն Արցախի կազմալուծման գործընթացին հանգեցրել է նաև Ադրբեջանում իսրայելական ազդեցության էական մեծացման և արդյունքում՝ Իրանի հյուսիսային սահմանների ուղղությամբ ռազմական և քաղաքական սպառնալիքների որակական փոփոխության և աճի։ Այսօր Երևանում մեկնարկած «Հարավային Կովկասը խզման գծերի երկայնքով․ տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին ունեցած ելույթում նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար (2004-2005թթ.) Արման Մելիքյանը։

Մելիքյանը զուգահեռներ է տարել Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից շատ չանցած՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայում մեկնարկած ռազմագործողության և ԼՂ-ում Ադրբեջանի վարած քաղաքականության միջև։

«Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում իրականացվում են մի սցենարով, որը չափազանց նման է Արցախի դեպքին։ Ուշագրավ է, որ թե՛ Ադրբեջանը, և թե՛ Իսրայելն իրենց գործողությունները բնութագրել են որպես հակաահաբեկչական»,-ասել է Մելիքյանը՝ նշելով, որ երկուսի նպատակն էլ տարածքներն ու տեղի բնակչության արտաքսումն է եղել։

«Արցախում այդ նպատակն արդեն իրագործվել է։ Գազայի հատվածում այդ խնդիրն ավելի բարդ է։ Այնտեղ կա մոտ 2 միլիոն բնակիչ, մինչդեռ Արցախի հայ բնակչությունն արտաքսման պահին կազմում էր ընդամենը 120,000»,-նկատել է նա։

Մելիքյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսրայելի հարձակումը նշանավորել է տարածաշրջանում (Լիբանանում, Սիրայում և այլն) Իրանի բոլոր դաշնակիցների դեմ լայնածավալ գործողությունների սկիզբը։

«Իրան-Չինաստան շատ սերտ և բազմաշերտ հարաբերությունների պայմաններում կարելի է հաստատել, որ Իրանին ուղղված սպառնալիքներն ավտոմատ կերպով անդրադառնում են նաև Չինաստանի շահերի վրա՝ առաջացնելով լուրջ ռիսկեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության հաղորդակցության համակարգում՝ հարավային ճյուղի գործարկման և լիարժեք գործառութայնության համար»,-ընդգծել է գիտաժողովի բանախոսը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի կողմից Հրվ․ Կովկասի նկատմամբ հետաքրքրվածության մեծացման հավանականություն կա․ Մուստաֆա Այդըն

Հաջորդ Lուրը

Թուրք գիտնականը մոտ ապագայում պատերազմ չի կանխատեսում Հրվ․ Կովկասում

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Իրան

Խամենեի. Եթե ԱՄՆ-ն պատերազմի սկսի, դա կվերածվի տարածաշրջանային պատերազմի

02/02/2026
Հաջորդ Lուրը

Թուրք գիտնականը մոտ ապագայում պատերազմ չի կանխատեսում Հրվ․ Կովկասում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)