15-05-2025 / 21:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանությունը՝ լուսանկարների լեզվով

2025/04/23 14:14
Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայոց ցեղասպանության տարիներին արված լուսանկարները պատմության ցավոտ, բայց անհրաժեշտ վկաներն են։ Դրանք փաստում են զանգվածային տեղահանումների, սպանությունների, ավերված գյուղերի ու որբացած երեխաների մասին։

Այս պատկերները արվել են հայ ու օտարազգի լուսանկարիչների, զինվորականների, միսիոներների կողմից՝ դեպքերից անմիջապես հետո։ Լուսանկարիչներ, ինչպիսիք են Արմին Վեգները, Բոդիլ Բյոռնին, Կարեն Եփփեն ու Վարդան Տերունյանը, հավերժացրել են այն, ինչ բառերով դժվար է փոխանցել։

Որոշ դեպքերում հենց թուրք զինվորներն էին ստիպում հայ լուսանկարիչներին նկարել իրենց կատարած ոճրագործությունները՝ չգիտակցելով, որ այդ կադրերը կդառնան ապագայի վկայություններ։

Այս լուսանկարները չեն լռում. դրանք պատմում են ճշմարտությունը։

Ստորև ներկայացված լուսանկարներն ընտրվել են հազարավորներից՝ առաջնորդվելով դրանց ուղեկցող բացառիկ պատմություններով, որոնք հնարավորություն են տալիս խորությամբ զգալ ու հասկանալ Հայոց ցեղասպանության ողբերգությունը։

Լուսանկարում դեպի Միջագետք Էրզրումի հայերի բռնագաղթի մի դրվագ է արձանագրված Սուշեհիր գյուղաքաղաքի մոտ: Լուսանկարիչը ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանն է (1881-1956 թթ.): Գերմանական կառավարության հանձնարարականով նա 1914 թվականից սկսած մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը Էրզրումում կազմակերպում է թուրքական լեռնահրաձգային զորամասեր, միաժամանակ գերմանական Գլխավոր շտաբի համար քարտեզագրում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունները: Ճամփորդելով և հավաքչական աշխատանքներ կատարելով Արևմտյան Հայաստանի տարածքում` նրան հաջողվում է լուսանկարել հայերի բռնագաղթի տեսարանները:

Լուսանկարում 1918 թվականին անապատներից հավաքված և Երուսաղեմ տարված հայ որբեր են: Ցնցոտիավոր, բոկոտն և ճաղատ գլուխներով այս տղա երեխաները տարբեր տարիքային խմբերի են: Նրանց մեծ մասը հայերեն չէր խոսում և կորցրել էր իր ազգային ինքնությունը: Որոշ ժամանակ պահանջվեց նրանց վերստին դեպի հայություն դարձի բերելու համար:

Լուսանկարում իսլամական գերությունից փրկված հայ աղջիկներ են, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը:

Ռուսական «Искры» պարբերականի 1915 թ. հոկտեմբերի 18-ի համարում տպագրված՝ կոտորածների զոհ դարձած հայ կանանց ու երեխաների երեք լուսանկարներից այս մեկը ներկայացնում է մի դրվագ հայերի ցեղասպանությունից:

Նահատակված կնոջ դիակի կողքին դատարկ սայլեր են. երիտթուրքերի կառավարության հրամանի համաձայն՝ բռնագաղթյալ հայերի այս քարավանը շարժվում էր դեպի աքսորավայր` Միջագետքի անապատներ:

1916 թ. հուլիսի 25-ին լոնդոնյան «The Times. History and Encyclopedia of the War» շաբաթաթերթում տպագրված այս լուսանկարում մուսալեռցիներն են՝ հավաքված Պորտ Սաիդի վրանաքաղաքում, կարմիր խաչով փրկության դրոշը բռնած: Այս դրոշն էր գրավել ֆրանսիացի նավաստիների ուշադրությունը, և հենց նրանք էլ օգնության հասան լեռան վրա շրջափակված հայերին:

Լուսանկարում հայ որբուկների շարքն է. նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:

Լուսանկարի հեղինակը Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է: Վերջինս Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը:

Լուսանկարում անապատից գտված փոքրիկ հայ տղա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու՝ սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից և կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թթ. Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն Մարի Ջերարդի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:


Լուսանկարում իր ընտանիքի բոլոր անդամներին կորցրած վանեցի հայ կին է` Մայր Աթոռի մերձակա անտառում: Զոհերի մարմինները սպիտակ սավաններով փաթաթվում էին՝ տիֆի համաճարակի հետագա տարածումը կանխելու համար:


Լուսանկարն արվել է գերմանացի սպաների կողմից 1915/1916 թվականին: Այդ մասին է վկայում լուսանկարի դարձերեսին գերմաներեն մեքենագիր մակագրությունը՝ «Հայկական ճամբարը Ռաքքայում»:

Այստեղ հստակ երևում է հայ բռնագաղթյալների օրհասական վիճակը. կիզիչ արևի տակ իրենց վերջին ճիգերն ու հնարավորությունները գործադրելով՝ հայ գաղթականները փուռ են պատրաստել՝ ձեռքի տակ եղածն օգտագործելով

Լուսանկարում տիֆից և տարաբնույթ այլ հիվանդություններից մեռած վանեցի բռնագաղթյալների դիակներն են Մայր Աթոռի մերձակա անտառում: Լուսանկարն արվել է 1915 թ. ամռանը: Գաղթականների կուտակումներ ամառային կիզիչ արևի տակ, սննդի պակաս և մոլեգնող համաճարակ… Հայերի հարյուրավոր դիակներ հողին հանձնվեցին Մայր Աթոռի հարակից տարածքներում, որտեղ մինչ օրս ի հայտ են գալիս զանգվածային թաղումների վկայություններ:

Լուսանկարում Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայություն անցկացրած գերմանացի զինվորականներ են, ովքեր լուսանկարվել են Հեքիմխանի մոտ գազանաբար սպանված հայերի ոսկորների հետ: Հայտնի է նաև լուսանկարն անելու օրը` 1918 թվականի նոյեմբերի 18:

Լուսանկարի նեգատիվը գերմանացի զինվորականները տվել էին հայազգի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանին` երևակելու համար:

Երևանի փողոցներից որբանոց տարված հայ որբերը՝ լուսանկարված 1917 թվականին: Նրանց արտաքինից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի ֆիզիկական ու հոգեկան տառապանքների ու զրկանքների է ենթարկվել մանկություն չունեցած հայորդիների այս սերունդը…

Աղբյուր՝ «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Նախորդ Լուրը

Լիբանանում Իրանի դեսպանին կկանչեն ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ուժգին երկրաշարժ Ստամբուլում (Տեսանյութ)

Այլ Լուրեր

Անվտանգություն

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Կարևոր

«ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ձևաչափը փակուղում է. խաղաղության պատուհան նաև Հարավային Կովկասում. Արմեն Պետրոսյան

15/05/2025
Հայաստան

Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին

15/05/2025
Հաջորդ Lուրը

Ուժգին երկրաշարժ Ստամբուլում (Տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)