Sputnik Armenia-ն հարցում էր ուղարկել ԱԳՆ, տեղեկանալու՝ արդյո՞ք ՀՀ-ն պատրաստվում է Կոսովոյից դուրս բերել ՀՀ խաղաղապահ ուժերը, հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, որ ՀՀ բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու:
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատաման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.






