05-04-2026 / 00:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը մասնակցել է Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին

2025/05/19 10:37
Հայաստան, Հասարակություն

Հայաստանը՝ ի դեմս  Մշակույթի զարգացման հիմնադրամի, Լոնդոնում մասնակցել է Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին։ Նիստին Հայաստանը ներկայացրել է հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավար Հայկ Մկրտչյանը։ 

Լոնդոնում գտնվելու ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի առաջատար թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցություններ և համատեղ ծրագրեր։ 

Հատկանշական է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լիզա Սփրինգերի, նույն թանգարանի Ասիական բաժնի համադրող Բելա Ռադենովիչի և Մշակութային ժառանգության և հավաքածուների անվտանգության բաժնի ղեկավար Լաուրա Սիերսոնի հետ հանդիպումը։ Քննարկվել են համադրողների վերապատրաստման ծրագրերի, համատեղ ցուցահանդեսների և թանգարանի հայկական ծագում ունեցեող հավաքածուների ուսումնասիրություններ իրականացնելու հարցեր։

Հանդիպում է կազմակերպվել նաև Լոնդոնի ազգային դիմանկարի թանգարանում (National Portrait Gallery)։ Հանդիպման ընթացքում թանգարանի Միջազգային ծրագրերի ղեկավար Մելանի Փիլբրոուի հետ քննարկվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպվելու հայեցակարգեր։ 

Իսկ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիքոլաս Քուլինանի հետ հանդիպմանը Հայկ Մկրտչյանը ներկայացրել է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը և առաքելությունը։

Այցի շրջանակներում Մկրտչյանը Լիվերպուլ քաղաքում մասնակցել է ԻԿՕՄ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված «Թանգարանների դերը կայուն զարգացման ծրագրերում» միջազգային համաժողովին։

«Լոնդոնում և Լիվերպուլում անցկացված հանդիպումները բացառիկ հնարավորություն էին ներկայացնելու Հայաստանի մշակութային ներուժը և կառուցելու կամուրջներ միջազգային խոշոր թանգարանների հետ։ Քննարկումները վերապատրաստման, համատեղ ցուցահանդեսների և հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ, վստահ եմ, հիմք կդառնան երկարաժամկետ և բովանդակալից համագործակցությունների համար»,-նշել է Մշակույթի զարգացման հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավարը։ 

Նախորդ Լուրը

Կոբախիձե. ԱՄՆ-ն Վրաստանի շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում 2.5 միլիարդ դոլար է խնայել

Հաջորդ Lուրը

Արցախում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ տվյալների հավաքագրում է իրականացվում

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Արցախում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ տվյալների հավաքագրում է իրականացվում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)