ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է պատմական խաղաղության գագաթնաժողովին, որի շրջանակում «կստորագրվի պաշտոնական խաղաղությունը»։
«Ես անհամբեր սպասում եմ Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին հյուրընկալելուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները միասին հետապնդելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով՝ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ճիշտ բան անելու համար։ Պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար։ Կհանդիպենք»,-Тruth social-ում գրել է Թրամփը։
Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: 23:30-ին կկայանա Թրամփ-Ալիև հանդիպումը, իսկ 00:00-ին՝ եռակողմ։







