03-04-2026 / 04:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված այս արարողությունը չափազանց կարևոր է․ Ֆիդանը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

2025/08/09 16:57
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Եգիպտոսում գտնվող Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար  Հ․ Ֆիդանը Եգիպտոսի  ԱԳ նախարար Բեդր Աբդելաթի հետ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Վաշինգտոնում կնքված ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ փաստաթղթի վերաբերյալ հարցին:

TRT-ի լրագրողի հարցը․ «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հաստատել են, որ կբացվի տրանսպորտային միջանցքը, որը օրակարգ էր եկել երկու երկրների միջև 2020թ․ միջև համաձայնեցված պայմանագրի 9-րդ կետով։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացման նպաստը/ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա»։

«Երեկ Վաշինգտոնում կեսօրին, իսկ այստեղի ժամով գիշերը Կովկասի վերաբերյալ ստորագրված այս համաձայնագիրը կարևոր զարգացում է։ Կողմերի միջև բավականին երկար ձգված բանակցային գործընթաց է եղել։ Այդ բանակցություններում մեծամասամբ համաձայնեցրել էին այն տեքստը, որը երեկ նախաստորագրել են Վաշինգտոնում։ Տեքստից դուրս են մի շարք հարցեր, որոնցից մեկն, ինչպես դուք նշեցիք Զանգեզուրի միջանցքն է։  Այս պայմանների հասունացմամբ  հույս ունենք, որ առաջիկայում, կտեսնենք նաև նախաստորագրված տեքստի ստորագրումը։ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված այս արարողությունը չափազանց կարևոր է։ Երջանիկ ենք, որ մեր տարածաշրջանում, որտեղ այսքան հակամարտություններ կան, առնվազն Կովկասում մնայուն  խաղաղության ուղղությամբ հույս  է երևում», պատասխանել է Ֆիդանը։


Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան այս առիթով երկու կողմերի կատարած խիզախ քայլերը գնահատում ենք։ Գնահատում ենք նաև այս հարցում ԱՄՆ-ի կառուցողական նախաձեռնությունը։


«Հիմա գիտեք, որ կողմերն ընդհանրական համաձայնություն ունեն,  մանրամասները դեռ քննարկվելու են։ Երեկ համաձայնագիրը ստորագրվելուց հետո իմ գործընկեր Բայրամովի հետ երկար զրուցել ենք ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Առանց այդ էլ մեզ նախօրոք տեղեկացրել էին։ Հնարավորություն ունեցանք քննարկելու, թե  այնպես էր, ինչպես մեզ տեղեկացրել էին, թե այլ մանրամասներ էլ են եղել։ Այդ ընթացքում խոսեցինք նաև միջանցքի մասին։ Իհարկե, եթե մեր երկուստեք տեսլականի, ռազմավարության մեջ առկա միջանցքը կյանքի կոչվի, ապա Զանգեզուրի միջանցքը կդառնա  Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը անարգել հասնող տրանսպորտային միջանցքի կարևոր առանցքը։ Սա Թուրքիան Կովկասի, Կասպից ծովի վրայով կկապի ոչ միայն Կենտրոնական Ասիային, այլ ուղիղ Թյուրքական աշխարհին, իսկ վերջինին էլ Թուրքիայի տարածքով՝ Եվրոպային։ Կլինի բազմաֆունկցիոնալ ճանապարհ։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ/դրական զարգացում կլինի։ Տա Աստված, կարճ ժամանակում կյանքի կկոչվի։ Ինչպես ասացի, մենք մի տեսլական ունենք․ այն ինչ ուզում ենք Կովկասի համար, ուզում ենք նաև Մերձավոր Արևելքի համար, այն, ինչ ցանկանում ենք Մերձավոր Արևելքի համար, ցանկանում ենք նաև սևծովյան ավազանի համար, նույնը՝ միջերկրածովյանի ավազանի համար, Բալկանների համար։ Եվ դա խաղաղության, կայունության մեջ բոլորի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ հարգանքով, ոչ թե ուժի, այլ համագործակցության  միջոցով խաղաղության ավազան ստեղծելն է, որի հիմքի վրա  կդրվի տնտեսական զարգացումը, առևտուրը և կբարձրացվի հասարակությունների բարօրությունը»։

Նախորդ Լուրը

Վաշինգտոնը ոչ միայն ամփոփում էր, այլև ոչ պակաս բարդ շրջափուլի մեկնարկ՝ նոր խաղի կանոններով

Հաջորդ Lուրը

Էրդողան-Ալիև հեռախոսազրույց վաշինգտոնյան հանդիպումից հետո

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը

Էրդողան-Ալիև հեռախոսազրույց վաշինգտոնյան հանդիպումից հետո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)