30-12-2025 / 19:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սարաևոյի քաղաքապետարանի շենքը ապրիլի 24-ին ընդառաջ ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով. տեղական մամուլը զայրացած է

2020/04/29 14:18
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի պատմական շենքերից մեկը՝ 1896թ․ կառուցված վիեցնիցան, ներկայիս քաղաքապետարանի շենքը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով։

Թուրքական մամուլի պնդմամբ՝ նախաձեռնությունը նվիրված է եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ մեջլիսի հիմնադրման 100-ամյակին և Թուրքիայում որպես երեխաների տոն նշվող ապրիլի 23-ին։

Սակայն աշխարհի յուրաքանչյուր անկյունում ինչպես աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ այլ ազգերի կողմից արդեն 105 տարի ոգեկոչվող Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ Սարաևոյում իրականացված նման քայլը բոլորովին էլ պատահականություն չէր կարող լինել։

Այս տեսակետն է արտահայտել նաև տեղական մամուլը։ Մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում լույս տեսնող «Dnevnik.ba» կայքը հրապարակել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հոդված՝ «Թուրքիայի մեծարումը. ինչո՞ւ է «բազմազգ» Սարաևոն ժխտում ցեղասպանությունը» խորագրով: «Dnevnik.ba» կայքը համարվում է Բոսնիայի խորվաթների շահերն արտահայտող հիմնական աղբյուրը:

Հոդվածի սկզբում ներկայացվում են Հայոց ցեղասպանության իրականացման պատմական փաստերն ու լուսանկարները, իսկ այնուհետև անդրադարձ է կատարվում Սարաևոյի քաղաքապետարանի շենքը ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշով լուսավորելու հանգամանքին: 

«Սարաևոն այդ նշանակալից օրը որոշեց, հնարավոր ամենաբաց կերպով, արժանին մատուցել թուրք եղբայրներին»- ասվում է հոդվածում:

Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Սարաևոյի մամուլում իրարամերժ կարծիքներ են հնչել քաղաքապետարանի լուսավորման առնչությամբ. ոմանք գրել են, որ տոնում են Թուրքիայի ազգային ինքնուրույնության և երեխայի օրը, մյուսները պնդել են, որ քաղաքապետարանը լուսավորվեց համավարակի հետ պայքարում «թուրք եղբայրների» կողմից աջակցության համար:

Իրականում Սարաևոն Թուրքիայից օգնություն ստացել է, միայն թե, ինչպես նշում է հեղինակը, դա եղել է շաբաթներ առաջ՝ ապրիլի 8-ին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թուրքիան պատրաստվում է հումանիտար օգնության ևս մեկ խմբաքանակ ուղարկել Սարաևո։

Նման օգնության խնդրանքով երկրի կառավարությունը Թուրքիային դիմել էր ապրիլի սկզբին, իսկ ապրիլի 20-ի երեկոյան ստացվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի պատասխանը, ով Բոսնիա և Հերցեգովինային նշված օգնությունը տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել։

«Սակայն քաղաքապետարանը չլուսավորվեց ապրիլի 20-ին: Փոխարենը լուսավորվեց թուրքերի կողմից կատարված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Նշենք, որ «բազմազգ» Սարաևոն հետևում է քաղաքի գեղատեսիլ մասերի լուսավորման միայն միջազգային թրենդերին: Հույս ունենք, որ չեն սկսի հետևել եղբայրների կողմից կատարված կոտորածների օրացույցին:

Հարց է ծագում. Ո՞ւմ դրոշը չէր լուսավորվում քաղաքապետարանի վրա: Ճիշտ պատասխանն է՝ Հայաստանի: Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, նույն այդ ցեղասպանության տարելիցի օրը»- ասված է հոդվածում։

Այդ հոդվածի նմանությամբ ևս մի քանի նյութեր են հայտնվել Բոսնիայի և Հերցեգովինայի խորվաթական կայքէջերում: Հետաքրքրական են նաև այդ հոդվածների մեկնաբանությունները, որոնց մեծ մասում Թուրքիան ամենախիստ կերպով քննադատվում է Բոսնիայի արագ և հետևողական թուրքացման և մահմեդականացման համար: Միաժամանակ, բոսնիացի մահմեդականներին ծաղրում են Սրեբրենիցայի «ցեղասպանության» մասին քարոզչություն ծավալելու, իսկ հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները անտեսելու կամ ժխտելու մեջ:

Նախորդ Լուրը

Ո՛չ գործընկերներ, ո՛չ թշնամիներ․ Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տասնամյակում

Հաջորդ Lուրը

Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է շուրջ 74․000 մարդ

Այլ Լուրեր

Իրան

Իրանի մշակույթի նախարարn այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025
Հայաստան

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Հայաստան

Բնակության հասցեն փոխած քաղաքացիները կարող են նոր հասցեում փաստացի հաշվառվել օնլայն

30/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է շուրջ 74․000 մարդ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարn այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)