26-08-2026 / 02:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագաումբը շքեղ կատարեց «Էյ Իրան» ստեղծագործությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

2025/09/08 09:55
Իրան, Հայաստան, Հասարակություն

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին X-ի միկրոբլոգում իր հիացմունքն է հայտնել Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում սեպտեմբերի 6-ին կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված բացօթյա համերգի կապակցությամբ:

Համերգը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում։

«Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Թախտէ Ջամշիդում «Էյ Իրան» ստեղծագործության շքեղ կատարումը ոչ միայն անզուգական մշակութային իրադարձություն էր, այլև Իրան-Հայաստան բարեկամության և հարգանքի խորհրդանիշ, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև մշակութային և պատմական խորը կապերի դրսևորում»,-X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

Այս բացառիկ իրադարձությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ԻԻՀ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

«Այսօրվա հոբելյանական համերգը՝ հնչող բարձրարվեստ երաժշտությամբ, վեր է քաղաքական սահմաններից. այն խոսք է համամարդկային արժեքների, խաղաղության, համագործակցության և մշակույթների ներդաշնակ համակեցության մասին։ Հատկապես խորհրդանշական է, որ այսօրվա համերգը տեղի է ունենում Պերսեպոլիսի հրապարակում՝ մի վայրում, որը հիշարժան է բոլորիս համար, քանի որ հենց այստեղ՝ հնագույն աշխարհի կարևորագույն վավերագրություններից մեկում՝ Բեհիսթունյան արձանագրությունում, մեր ժողովրդի մասին կատարվել է առաջին գրավոր պատմական հիշատակումը»,- իր խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, – «Շիրազի այդ հոյակերտ ճարտարապետական համալիրը, որն իրավամբ համաշխարհային ժառանգության գոհարներից է, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և մեր Էրեբունի պատմական մայրաքաղաք-ամրոցի հետ միասին հանդիսանում է հնագույն քաղաքակրթության կանգուն վկայություն։ Հայաստանի և Իրանի մշակութային կապերը գալիս են դարերի խորքից․ մշակութային երկխոսությունը նոր շունչ է ստանում Պերսեպոլիսում, որն անցել է դարերի փորձություններով և մարմնավորում է մարդկային մտքի ու երևակայության նվաճումները։ Հպարտ եմ և ակնածանքով լի, որ այս հինավուրց պատերի տակ հնչելու է հայ երաժշտությունը, և իր 100-ամյակը նշող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ելույթներով հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում, իր հոբելյանը նշում է նաև մեր հարևան և բարեկամ երկրում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այսօրվա համերգը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև պատգամն է ապագայի, քանի որ արվեստը ոսկե կամուրջ է ժողովուրդների, մշակույթների և սերունդների միջև։ Թող այսօրվա հիշարժան համերգի հնչյունները շարունակեն հյուսել մշակութային կամուրջներ Հայաստանի և Իրանի բարեկամ ժողովուրդների միջև»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական համերգի կազմակերպմանը գործուն աջակցություն է ցուցաբերել իրանական կողմը։ «Մենք կանգնած ենք պատմության անմահության և մշակույթի հզորության շեմին։ Պերսեպոլիսի հնագույն սյուները, ժողովուրդների հոյակերտ դարպասը, ժայռափոր հուշարձաններն ապշեցնում են իրենց հզորությամբ և կենդանի շնչով։ Սա առասպելների, քաղաքակրթության և աներևակայելի իրականության խաչմերուկ է, որտեղ միաձուլվում են անցյալն ու ներկան։ Մենք զգում ենք երկու աշխարհների՝ Հայաստանի և Իրանի պատմական ու մշակութային ամուր կապը, որի կամուրջն է նաև այս համերգը: Կամուրջ՝ երկու հինավուրց պետությունների, հազարամյակների պատմական փորձ կիսող երկու ժողովուրդների միջև»,- իր խոսքոմ նշել է դեսպանը։

Ծրագրում հնչել են Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Հնչել է նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոյի գագաթնակետը Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ի կատարումն էր:

Նախորդ Լուրը

Եվրոպացի առաջնորդները Ուկրաինայի հարցով կժամանեն ԱՄՆ. Թրամփ

Հաջորդ Lուրը

Ստամբուլում հակակառավարական ցույցեր են

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

25/08/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում հակակառավարական ցույցեր են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)