14-10-2025 / 09:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

2025/09/11 12:04
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքական Mutlucicekler.com բլոգային հարթակն ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի պատմամշակութային յուրահատկության մասին։

«20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ կովկասյան այդ երկիրն առանձնանում է իր հնագույն պատմությամբ, բնության գեղեցկությամբ ու մշակութային հարստությամբ։

«Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի օրրան հանդիսացող Հայաստանն ուշադրություն է գրավում իր եզակի ավանդույթներով ու պատմամշակութային ժառանգությամբ»,- գրում է հոդվածի հեղինակ Ուղուրջան Բալը։

Այնուհետև թվարկում է արժեքավոր տեղեկություններ, որոնց մասին իմանալը կարևոր է համարում։

Հոդվածը՝ ստորև

1. Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։

2. Արարատ լեռան խորհրդանիշը

Թեև Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց այն սրբազան խորհրդանիշ է հայերի համար և տեղ է գտել Հայաստանի պետական զինանշանի վրա։

3. Հայոց այբուբենի ստեղծողը

Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին ստեղծել է հայոց այբուբենը, որը մինչ օրս օգտագործվում է և բաղկացած է 39 տառից։

4. Ամենահին տաճարներից մեկը

Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։

5. Գինու դրախտ

Արարատյան դաշտավայրն ունի շուրջ 6000 տարվա գինեգործության պատմություն։ Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանները։

6. Նուռը՝ ազգային խորհրդանիշ

Նուռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է՝ խորհրդանշելով առատություն, բեղմնավորություն և անմահություն։ Այն ունի յուրահատուկ տեղ հայոց մշակույթում։

7. Հռչակավոր դուդուկը

Հայկական ավանդական նվագարան դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

8. Տաթևի ճոպանուղին

Տաթևի վանք տանող ճոպանուղին՝ 5.7 կմ երկարությամբ, աշխարհի ամենաերկար երկգծանի ճոպանուղիներից է։

9. Պատմական վանքերով հարուստ երկիր

Հայաստանը լեռների մեջ թաքնված հարյուրավոր պատմական վանքերի և եկեղեցիների հայրենիք է։

10. Խաչքարերի արվեստը

Խաչի փորագրություններով քարե հուշարձանները հայտնի են «խաչքար» անունով։ Հայաստանի ամենից յուրահատուկ արվեստի ձևերից մեկն է։

11. Ձեռագիր մատյանների հարստությունը

Մատենադարանն ունի աշխարհի ամենամեծ ու ամենարժեքավոր միջնադարյան ձեռագրերի հավաքածուներից մեկը։

12. Տոլմա՝ սիրված ուտեստ

Տոլման հայկական խոհանոցի սիրված ուտեստներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

13. Փոքր, բայց պատմական երկիր

Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է։

14. Անկախության օր

Հայաստանը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։

15. Համաշխարհային ճանաչում ունեցող կոնյակ

«Արարատ» կոնյակը աշխարհահռչակ է։ Եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկը։

16. Սևանա լիճ

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և հաճախ կոչվում է «Հայաստանի մարգարիտ»։

17. Մայրաքաղաք Երևանը

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։

18. Սփյուռքն ու երաժշտությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ, ինչպես օրինակ «System of a Down» խմբի անդամները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։

19. Երևանի վարդագույն քարերը

Երևանի շենքերը կառուցված են վարդագույն տուֆ քարից, ինչի համար էլ քաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»։

20. Սեղանի ավանդույթը

Հայկական սեղանը համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Ուտելիքը սովորաբար վայելում են ընտանիքով՝ երկար զրույցների ներքո։

Հոդվածի հեղինակը, դիմելով ճամփորդասերներին, ասում է. «Եթե փնտրում եք ուղղություն, որը ձեզ կմիացնի անցյալի հետ ու կներկայացնի անկեղծ հյուրընկալություն, ապա Հայաստանը արժե ընդգրկել ձեր ճամփորդական ցանկում»։

Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Թուրքիայում ուժայինները լայնամասշտաբ օպերացիա են իրականացրել. թիրախում են ԶԼՄ-ներն են

Հաջորդ Lուրը

Թուրք վերլուծաբան. Իսրայելը կարող է ռազմական գործողություն սկսել Թուրքիայի դեմ

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025
Հասարակություն

ՄԱԿ. Իշխանափոփոխությունից հետո գրեթե 1.1 մլն սիրիացի է վերադարձել տուն

13/10/2025
Հայաստան

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025
Հաջորդ Lուրը

Թուրք վերլուծաբան. Իսրայելը կարող է ռազմական գործողություն սկսել Թուրքիայի դեմ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025

ՄԱԿ. Իշխանափոփոխությունից հետո գրեթե 1.1 մլն սիրիացի է վերադարձել տուն

13/10/2025

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)