22-05-2026 / 18:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ներքաղաքական առաջնահերթություններ կարող է ունենալ Ադրբեջանը կարճաժամկետ հեռանկարում

2025/09/16 14:38
Ադրբեջան, Քաղաքականություն

Ի շարունակություն նախորդ գրառման, որ վերաբերում էր արտաքին քաղաքականության ոորտում
կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանի հնարավոր վարքագծին(գրառման հղումը՝ մեկնաբանությունների հատվածում) վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական խոսույթի ու փորձագիտական և մեդիա դաշտի անդրադարձների վերլուծության արդյունքում կարելի է կանխատեսել, որ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում՝ կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը պատրաստվում է.

📌Սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը միտված փուլային քաղաքականության իրականացման։ Քանի որ ԼՂ հիմնախնդրի և Հայաստանի հետ հարաբերությունների ներկա իրողությունների պայմաններում բավականաչափ բարդ է լինելու սոցիալ տնտեսական առկա խնդիրների շարունակականության հիմնավորումը։

📌Երկրի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերը, արտաքին տնտեսական ներդրումների ներգրավումը լինելու է նաև երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից՝ Արցախի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքների իրականացման համատեքստում և դրանց զուգահեռ։

📌Ներքին անվտանգության ոլորտում էթնիկ խմբերի անջատողական ձգտումների կառավարումը լինելու է օրակարգային ուղղություն, որը հատկապես Ռուսաստանի և Իրանի հետ խնդրահարույց հարաբերությունների պարագայում ազդեցության կարևոր գործիք կարող է լինել Ադրբեջանի վերոնշյալ հարևանների հակաադրբեջանական քաղաքական ծրագրերում։

📌Գաղափարական հարթությունում շարունակվելու է ադրբեջանցիներին, որպես հաղթանակած ժողովուրդ, ներկայացնելու քարոզչական քաղաքականությունը։ Զուգահեռաբար, Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրությունների թուլացման միտումը փոխարինվելու է այլ՝ հատկապես ռուսական և իրանական ու ուղղություններով թշնամանքի գեներացման։ Որևէ արտաքին հակառակորդի մշտական առկայությունը կարևոր ուղեգիծ է ալիևյան վարչակարգի համար՝ հասարակության ընթացքում տասնամյակներով սնուցված ատելության պարպումը ներքին դաշտից արտահանելու համար։

📌Աշխարհիկության ուղեգծի ամրապնդումը ևս որոշակի առաջնահերթություն է ունենալու՝ պայմանավորված «սունի-շիա» դավանաբանական արժեհամակարգերի համատեքստում Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի հնարավոր ազդեցությունները կառավարելու նպատակով։

Փորձագետ՝ Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաջորդ Lուրը

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի

Այլ Լուրեր

Թուրքիա

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026
Միջազգային

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)