08-07-2026 / 13:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

2026/05/22 15:11
Հայաստան, Քաղաքականություն

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը միջոցառման առթիվ իր ելույթում, բարձր գնահատելով Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլայի գործունեությունը, անդրադարձել է երկու երկրների հնագույն քաղաքակրթական պատմամշակութային հարուստ ժառանգությանն ու զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման խոստումնալից հնարավորություններին:

Դեսպան Վ. Աֆյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև դինամիկ կերպով համագործակցություն է ծավալվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Նեպալը շարունակում են աջակցել կառուցողական երկխոսությանը, խաղաղ համակեցությանը, կայուն զարգացմանն ու ազգերի միջև փոխադարձ հարգանքին։

Նույն օրը կազմակերպված ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանն իր խոսքում, անդրադառնալով արագ փոփոխվող միջազգային պայմաններում անկախությունը, ինքնիշխանությունն ու խաղաղ զարգացումը կարևորող երկրների միջև համագործակցության նշանակությանը, հույս է հայտնել, որ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես հարթակ, առավել ամուր ինստիտուցիոնալ կապերի խթանման և տարբեր նախաձեռնությունների աջակցության համար, նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։

Նեպալի ԱԳՆ ներկայացուցիչ՝ արարողակարգի վարչության պետ Կումար Ռաջ Քարելն ու ՀՀ պատվավոր հյուպատոսը իրենց հերթին ևս անդրադարձել են գրասենյակի գործունեության հետագա դերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև սերտ համագործակցության հաստատման ներուժին: Երկու երկրների ընդհանրությունների առումով ընդգծվել է հնագույն քաղաքակրթությունների, կենսունակ ժողովրդավարությունների և խաչմերուկային տեղադիրքերի, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում ակտիվ մասնակցության մասին։

Միջոցառումներին ներկա են եղել նաև Նեպալի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելը, Նեպալի կառավարության, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և լրատվականների ներկայացուցիչներ։

Նախորդ Լուրը

Թուրքիան և Ֆրանսիան ԵԽ անդամ երկրների շարքում ամենածանրաբեռնված բանտերն ունեն

Հաջորդ Lուրը

Էրդողանի հրամանագրով փակվել է Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփ. ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և կքննարկի F-35-ների վաճառքի հարցը

08/07/2026
ԱՄՆ

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերահսկի Գրենլանդիան

08/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

08/07/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանի հրամանագրով փակվել է Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանի կինն Էմանուել Մակրոնին թույլ չի տվել համբուրել իր ձեռքը. Տեսանյութ

08/07/2026

Թրամփ. ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և կքննարկի F-35-ների վաճառքի հարցը

08/07/2026

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերահսկի Գրենլանդիան

08/07/2026

ԱՄՆ-ն չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը

08/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)