Եվրոպայի խորհուրդը զեկույց է հրապարակել կառույցի անդամ պետությունններում բանտերի ծանրաբեռնվածության վերաբերալ։ Զեկույցի համաձայն՝ խորհրդի երկրներում բանտարկյալների ընդհանուր թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 8.5%-ով՝ գերազանցելով 1.1 միլիոնը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիան և Ֆրանսիան Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում ունեն բանտերի ծանրաբեռնվածության ամենաբարձր մակարդակը՝ յուրաքանչյուր 100 տեղի հաշվով արձանագրելով 131 բանտարկյալ։
Ֆրանսիային և Թուրքիային հաջորդում են Խորվաթիան (123), Իտալիան (121), Մալթան (118), Կիպրոսը (117), Հունգարիան (115), Բելգիան (114) և Իռլանդիան (112)։
Բնակչության հարաբերակցությամբ ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների շարքում ևս առաջատարն է Թուրքիան՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին ընկնող 458 կալանավորով, այնուհետև հաջորդում են Ադրբեջանը (271) և Մոլդովան (245)։








