03-02-2026 / 10:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի համար առաջնային են հարևանների հետ հարաբերությունները. Բոճորիշվիլի

2025/09/17 12:57
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս, Քաղաքականություն

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հարցազրույցի ժամանակ, խոսելով հարևանների հետ Վրաստանի հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք առաջնային է ու պատրաստ են ամեն ինչ անելու, որ դրանք շարունակվեն, ընդլայնվեն:

«Աշխարհում անվտանգության մասին խոսելիս, առաջին հերթին պետք է մտածենք հարևանների հետ հարաբերությունների մասին։ Հարևանների հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Մեզ համար շատ կարևոր են հարաբերությունները բոլոր երեք երկրների հետ։ Հիշե՛ք, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին ընդունեց առաջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև, ինչը շատ հաջողված առաջին փորձ էր։ Հավատում եմ, որ այս ձևաչափում, և ոչ միայն այս ձևաչափում, մեր հարաբերությունները կշարունակվեն, կընդլայնվեն, և մենք պատրաստ ենք դրա համար»,-ասել է վրաց նախարարը:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ շեշտելով, որ այն տարածաշրջանի կարևոր խաղացող է և կարևոր գործընկեր: Նա նշել է, որ Վրաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բազմաթիվ օգտակար նախագծեր է իրականացրել, ինչը ցույց է տալիս, որ երկրները կարող են բարեկամական հարաբերություններով օգուտ բերել ոչ միայն իրենց, այլև ամբողջ տարածաշրջանին։

«Մենք ունենք ուժ՝ բարեկամական հարաբերություններով օգտակար նախագծեր իրականացնել մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի համար։ Սա վերաբերում է նաև Կենտրոնական Ասիային և Եվրոպայի երկրներին, որոնց համար կարևոր է տարածաշրջանի անվտանգությունը։ Վրաստանի իշխանությունները ակտիվորեն ամրապնդում են կապերը և՛ հարևանների, և՛ լայն տարածաշրջանի երկրների հետ։ Շուտով Թբիլիսին կհյուրընկալի հերթական միջազգային կոնֆերանսը, որտեղ կխոսենք Վրաստանի դերի և միջազգային համագործակցության մասին»,-հավելել է Մակա Բոճորիշվիլին։

Նախորդ Լուրը

Գյումրիի ավագանին չեղարկել է «Գյումրու օր» տոնակատարությունը

Հաջորդ Lուրը

Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի նկատմամբ պարտքերը

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի նկատմամբ պարտքերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)