Մայիսի 5-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարկման 76 նոր դեպք, 28 մարդ ապաքինվել է։
Ընդհանուր առմամբ՝ մինչ այժմ Ադրբեջանում գրանցվել է վարակման 2․060 դեպք, 1․508 մարդ ապաքինվել է, 26 մարդ՝ մահացել։
Ներկայում հիվանդանոցում բուժում է ստանում 526 մարդ, որից 21-ի վիճակը ծանր է, 27-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Մինչ այժմ կատարվել է 164․481 թեստ։