03-04-2026 / 06:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

2025/10/02 15:41
Թուրքիա, Իրան

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նասիրզադեն Թուրքիայում անդրադարձել է երկու եկրների միջև առկա ռազմական հարաբերություններին և նշել, որ դրանց ամրապնդումը նպաստում է սահմանային կայունությանն ու անվտանգությանը:

Իրանական «Tesnim» լրատվական գործակալության հետ զրույցում վերջինս հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով է մեկնել Թուրքիա և պատրաստվում է հանդիպումներ ունենալ թուրքական ռազմական և անվտանգային գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիան և Իրանը որակել է որպես «տարածաշրջանում և իսլամական աշխարհում երկու ազդեցիկ և կարևոր մուսուլման երկրներ»:

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանն ու Թուրքիան կարող են տարածաշրջանի երկրների համար միության և համագործակցության օրինակ դառնալ։ Նա շեշտել է, որ երկու երկրների մշակութային ու կրոնական ընդհանրությունները շատ են, իսկ տարաձայնությունները՝ չնչին։ Նասերզադեն ընդգծել է, որ պաշտպանական կապերի զարգացումը կարող է օգնել իսլամական աշխարհի և տարածաշրջանի խնդիրների լուծմանը։

Նասիրզադեն Թուրքիայի նախարարին հրավիրել է Թեհրան։ Գյուլերը, իր հերթին, կարևորել է Իրանի ՊՆ նախարարի այցն՝ այն համարելով երկու երկրների բարեկամության նշան։ Նա հայտնել է պատրաստակամություն «ահաբեկչության դեմ պայքար»-ի և տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ գործողությունների համար։ Գյուլերն ընդգծել է․

«Ինչպես որ Իրանը Թուրքիայի անվտանգությունը համարում է սեփական անվտանգություն, այնպես էլ Թուրքիան իր բոլոր ջանքերը կներդնի անվտանգության ամրապնդման, հատկապես ընդհանուր սահմանների երկայնքով»։

Նախորդ Լուրը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբերյալ նոր հուշագիր է ստորագրվել

Հաջորդ Lուրը

Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել Կոշտայի, Զելենսկիի և այլ գործընկերների հետ (Ֆոտո)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել Կոշտայի, Զելենսկիի և այլ գործընկերների հետ (Ֆոտո)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)