Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, որտեղ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր կարող է գնալ և ծանոթանալ զեկույցին»,-ասաց նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: