02-09-2026 / 14:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի դատարանը կալանավորել է նախագահական նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին

2025/10/07 16:07
Հասարակություն, Վրաստան

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել հոկտեմբերի 4-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա գրոհի կազմակերպիչներին, որի հետևանքով տուժել էր շուրջ 30 ոստիկան։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

«Ռուսթավելի պողոտա» հասարակական շարժման առաջնորդները՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան, ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն, ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Պաատա Մանջղալաձեն, և պաշտոնաթող գնդապետ Լաշա Բերիձեն մեղադրվում են ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները զավթելու և շրջափակելու փորձի, խմբային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը փոխելու և պետական ​​իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։

Դատական գործընթաց է սպասվում հարձակման 13 մասնակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 6-ին: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հետախուզման մեջ են գտնվում անկարգություններին մասնակից ևս երկու անձ։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահի նստավայրի ցանկապատերը և փորձել են ներխուժել շենք։ Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Նախորդ Լուրը

Սիրիայի պաշտպանության նախարարը հայտնել է քրդերի հետ լիակատար հրադադար ձեռք բերելու մասին

Հաջորդ Lուրը

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

Այլ Լուրեր

Իրան

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ-երկու տարում. Աբրահամյան

02/09/2026
Անվտանգություն

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին․ 6 մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել

31/08/2026
Հայաստան

Վրաստանը Հայաստանից ներմուծել է 210․2 մլն դոլարի ապրանք

28/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինան մեկ ամսում Մոսկվայի ուղղությամբ արձակել է մոտ 9000 ԱԹՍ

02/09/2026

Մոսկվա-Բաքու չվերթի ուղևորը 11 փամփուշտ է թաքցրել կոշիկների մեջ

02/09/2026

Հայաստանում արևային էներգիայի հզորությունը 2018-ի համեմատ աճել է շուրջ 60 անգամ

02/09/2026

Պատերազմը ոչ մի կերպ չի ազդել Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության վրա. Աբրահամյան

02/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)