04-12-2025 / 05:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հեծանիվի ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացնի պետությունը

2025/10/10 17:33
Հայաստան, Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կյանքի է կոչել ծրագիր, որի շրջանակում շահառուները կարող են հեծանիվներ ձեռք բերել ապառիկ գնման պայմաններով, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացնի պետությունը։  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նրա խոսքով, այս փուլում ծրագիրը նախատեսված է ուսումնական հաստատությունների շահառուների համար. «Հեծանիվը որպես տրանսպորտային միջոց կիրառելու սովորույթը ձևավորելու, հեծանվային սպորտի զարգացումը խրախուսելու նպատակով կառավարությունը հանդես է գալիս այս նախաձեռնությամբ։ Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողները, սովորողները կարող են դառնալ ծրագրի շահառու»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։  

Շահառուները կարող են իրենց հարմար ցանկացած խանութից ապառիկով ձեռք բերել հեծանիվ, իսկ տոկոսադրույքի որոշակի չափով մարում կկատարի պետությունը։ Նախագծով սահմանված է, որ մարումը կլինի 16 տոկոսի չափով։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրեց, որ ուսումնական հաստություններին առաջարկվել է կիրառել խրախուսման մեթոդներ այն ուսանողների ու ուսումնական հաստատությունների աշխատողների նկատմամբ, որոնք կցանկանան հեծանիվ գնել այս ծրագրի շրջանակում։   

«Մի շարք ուսումնական հաստատություններ արդեն արձագանքել են։ Ունենք բուհեր, որոնք առաջարկել են հեծանիվի գնման պարագայում առաջին երեք ամիսների բանկային վճարումները փոխհատուցել։ Որոշ հաստատություններ հավելյալ կրթաթոշակի մեխանիզմ են նախատեսում ներդնել, իսկ մի շարք բուհեր էլ ուսման վարձի զեղչի տարբերակն են առաջարկում»,-ասաց Սարգիս Հայոցյանը։

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատություններից արձագանքն, ընդհանուր առմամբ, դրական է, ու խրախուսման նախաձեռնություններից զատ որոշ բուհեր մտածում են ստեղծել հեծանվասպորտի խմբակներ։   

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքով, որն արդեն ուժի մեջ է մտել, նախատեսված են դրույթներ բուհական սպորտի զարգացման վերաբերյալ։ Սա մեր իրականության մեջ բավականին անտեսված ոլորտ է, և այն զարգացնելու համար աշխատանք ունենք անելու։ Հիմա բուհերում սպորտի զարգացման համար դրվել է օրենսդրական հիմք։ Գիտենք, որ եվրոպական երկրներում ուսանողական մարզական ակումբներ կան, որոնք միմյանց հետ մրցում են պետության մակարդակով, և ահա այս իմաստով խրախուսվում է, որ հայաստանյան բուհերը նախաձեռնողական լինեն այդ հարցում»,-ասաց Սարգիս Հայոցյանը՝ հավելելով, որ ուսումնական հաստատություններում հեծանիվների կիրառությունը խրախուսելու նախաձեռնությունը դիտարկվում է այդ համատեքստում ևս։

Նախորդ Լուրը

ԱՊՀ երկրների ղեկավարները ստեղծել են «ԱՊՀ պլյուս» ձևաչափը

Հաջորդ Lուրը

Փաշինյանը մեկնել է Եգիպտոս

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Փաշինյանը մեկնել է Եգիպտոս

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)