13-10-2025 / 16:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ միգրացիոն օրենսդրությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել Հայաստանի բեռնափոխադրողներին

2025/10/13 14:39
Հայաստան, Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանի բեռնափոխադրողները, ՌԴ միգրացիոն քաղաքականությամբ պայմանավորված, խնդիրների առաջ են կանգնել։ Բազմաթիվ վարորդներ 3-10 տարի մուտքի արգելքի մասին ծանուցումներ են ստացել։ Պատճառն այն է, որ նրանք օրենքով նախատեսված 90 օրից ավելին են մնացել ՌԴ-ում։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ նախկինում ՌԴ-ի հետ առանց վիզային ռեժիմի երկրների, այդ թվում Հայաստանի, քաղաքացիները կարող էին մեկ տարվա ընթացքում 180 օր գտնվել ՌԴ տարածքում, իսկ նոր փոփոխությամբ այդ ժամկետը դարձել է 90 օր, որը բացարձակ չի բավականացնում բեռնափոխադրողներին։ 

«Ռուսաստանի տարածքը բավական մեծ է և հնարավոր է բեռնափոխադրողը ավտոմեքենայով երկար տարածություն է անցնում։ Մյուս կողմից ժամանակ է պետք, որ բեռը դատարկվի, դրանից հետո նոր ապրանքներով բեռնվի մեքենան։ Դրանից բացի, օրերով, շաբաթով մնում են  Լարսի անցակետում, որովհետև այս կամ այն պատճառով ճանապարհը փակ է։ Կարող է նաև լինել այնպես, որ ավտոմեքենան խափանվի և վարորդը ստիպված լինի մի քանի օր մնալ ՌԴ-ում։ Ահա այս և այլ իրավիճակներով պայմանավորված այդ 90 օրը շատ արագ սպառվում է»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։ 

Թեպետ օրենքն ուժի մեջ է մտել հունվարից, սակայն մինչ այդ իրավապահների կողմից, այսպես ասած, լոյալ վերաբերմունք էր, սակայն սեպտեմբերից արդեն բավական խիստ մոտեցում է դրսևորվում։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ մի անհասկանալի, հակասական իրավիճակ է ստեղծվել։ Սահմանին սահմանապահները թույլ են տալիս քաղաքացուն մուտք գործել երկիր, եթե նույնիսկ այդ 90 օրվա ժամկետն անցել է, սակայն երկրի ներսում արդեն ոստիկանները խիստ վերահսկողություն են կատարում ու ենթարկում պատասխանատվության։ 

«Սեպտեմբերից մինչ այսօր ես անձամբ տասնյակից ավելի նամակներ եմ ստացել բեռնափոխադրողներից, որոնք մուտքի արգելք են ստացել։ Օրենքով նախատեսված է, որ եթե անձը 90-180 օր մնում է երկրում, ապա մուտքի արգելքի ժամկետը լինում է 3 տարի։ Չնայած դրան, մենք ունենք դեպքեր, երբ նշված ժամկետի մեջ է խախտումը, սակայն մուտքի արգելքը տվել են 5 տարով»,-ասաց նա։ 

Տաթևիկ Բեժանյանն ընդգծեց, որ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որոնք ունեն առանց վիզային ռեժիմ ՌԴ-ի հետ։ Այդ երկրների թվում են նաև ԵԱՏՄ անդամները։ Որպես խնդրի լուծում Տաթևիկ Բեժանյանը համարում է ՌԴ-ի օրենսդրական փոփոխությունը, որով մեկ տողով կամրագրվի, որ այս 90 օրվա ժամկետի պայմանը չի վերաբերի որոշ խմբերի։ «Այսօր խոսում ենք բեռնափոխադրողների մասին, որովհետև իրենք են խնդրի առաջ կանգնել, սակայն այդ 90 օրյա ժամկետի պահանջը վերաբերում է նաև ուղևորափոխադրողներին, օդաչուներին, բորտ ուղեկցորդներին»,-նկատեց Տաթևիկ Բեժանյանը։

Քանի որ խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին ևս, հետևաբար, Տաթևիկ Բեժանյանի կարծիքով, միգուցե իրավիճակը շտկելու փորձերը առավել արդյունավետ լինեն, եթե հարցը միասնական առաջ տարվի ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովում։

Նախորդ Լուրը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շարմ Էլ Շեյխ

Հաջորդ Lուրը

Սիրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի ԱԳ նախարարին

Այլ Լուրեր

Հայաստան

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025
Ադրբեջան

Շարմ էլ Շեյխում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

13/10/2025
Հայաստան

Սիրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի ԱԳ նախարարին

13/10/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի ԱԳ նախարարին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025

Եվրոպական հանձնաժողովը Իսրայելի հետ կապված փոխել է իր որոշումը

13/10/2025

Շարմ էլ Շեյխում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

13/10/2025

Սիրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սիրիայի ԱԳ նախարարին

13/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)