22-05-2026 / 12:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել «Հյուսիս-Հարավ» միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու շուրջ

2025/10/15 15:50
Ադրբեջան, Իրան

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը հասցնել 15 մլն տոննայի, ինչպես նաև ապահովել բեռնահոսքի շարունակական աճ։

«Ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որը վարել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆերզանե Սադուղը, ընդունվել է համատեղ հայտարարություն։

Փաստաթղթով կողմերը համաձայնել են ստեղծել ճանապարհային փոխադրումների հատուկ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվելու են երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հայտարարությունում նշվում է, որ «Հյուսիս–Հարավ» միջանցքի լիարժեք գործարկման համար կենսական նշանակություն ունի Ռեշտ–Աստարա երկաթուղային գծի և տերմինալի շինարարության ավարտը։ Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 մլն տոննայի և ապահովել դրանց շարունակական աճ՝ այդ նպատակով երեք ամսվա ընթացքում մշակելով համատեղ գործողությունների ծրագիր։

Փաստաթղթում ընդգծվել է նաև սահմանային անցակետերի ընթացակարգերի պարզեցման և փոխադրումների, մաքսային ու սահմանային գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը։

Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել շարունակել տեխնիկական խորհրդակցությունները՝ ուղղված էլեկտրական ցանցերի ինտեգրման ծրագրին, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։

Նախորդ Լուրը

Կրեմլը կարևոր է անվանել Պուտինի և Ալ-Շարաայի բանակցությունները

Հաջորդ Lուրը

Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
ԱՄՆ

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026
Հաջորդ Lուրը

Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Bloomberg. Եթե Հորմուզի նեղուցը փակ մնա, աշխարհը կբախվի 2008-ի նման ճգնաժամի

22/05/2026

Վրաստանի ՆԳՆ-ն սոցցանցերում ատելության խոսքի մոնիթորինգ կիրականացնի

22/05/2026

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)