23-05-2026 / 03:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ում քննարկվում է «Շողակաթ» հեռուստաալիքի գործունեությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը

2025/10/21 17:24
Հայաստան, Հասարակություն

Ազգային ժողովում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկու։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է հանրային միջոցների ավելի արդյունավետ օգտագործումը։

«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողների թիվը նվազագույն սահմանված 3 շեմից իջեցնել 2-ի։ Սա չի նշանակում, որ դրանք չեն կարող լինել ավելի շատ, պարզապես ակնկալում ենք միջոցների ավելի արդյունավետ բաշխում։ Նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկի հետ պետությունը մեկ անձից գնումների եղանակով շուրջ 3 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել առանց մրցույթի։ Մենք գտնում ենք, որ այս միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել»,-ասաց Ղազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ նոր կարգավորումները հնարավորություն կտան, որ կրթական և մշակութային բովանդակության համար նախատեսված հանրային միջոցները բաշխվեն մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և բովանդակության բազմազանություն։

Քննարկման ընթացքում անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց, թե արդյոք նախաձեռնությունը միտվա՞ծ չէ «Շողակաթ» հեռուստաալիքը փակելուն։ 

«Մտահոգություն կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։ Ես կուզեի Ձեր հստակ դիրքորոշումը լսել»,-ասաց Նազարյանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Թագուհի Ղազարյանը հաստատեց, որ նախագիծը, մասնավորապես, վերաբերում է «Շողակաթ» ՍՊԸ-ին։

«Այո, նախաձեռնությունը, մասնավորապես, «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, քանի որ տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամ է հատկացվել մեկ կազմակերպության՝ առանց մրցույթի։ Մենք այս հարցը բարձրացրել ենք մի քանի անգամ։ Մրցակցային դաշտը միայն կբարձրացնի որակը և բովանդակությունը»,– ընդգծեց Ղազարյանը։ 

Գեղամ Նազարյանը նշեց, որ իշխանությունը պետք է փորձի բարելավել հեռուստաալիքի աշխատանքը, այլ ոչ թե փակել այն։ 

«Եթե պարզվում է, որ միջոցները արդյունավետ չեն ծախսվել, դա չի նշանակում, որ պետք է հեռուստաալիքը փակել։ Եթե, օրինակ, Մատենադարանում նման խնդիր լինի, մենք չենք փակի Մատենադարանը։ Ես հորդորում եմ հետ կանգնել այդ քայլից, քանի որ «Շողակաթ»-ի փակումը հասարակության մոտ կձևավորի տպավորություն, թե կառավարությունը հակաեկեղեցական քայլեր է ձեռնարկում»,-ասաց Նազարյանը։

Արձագանքելով Նազարյանին՝ Թագուհի Ղազարյանն ասաց, որ խոսքը փակման մասին չէ, այլ մրցակցային պայմանների հավասարեցման։ 

«Ես չեմ կարծում, թե «փակել» բառը տեղին է։ Եթե «Շողակաթ»-ը ունի ենթակառուցվածքներ և կարող է մասնակցել մուլտիպլեքսի մրցույթներին՝ հավասար պայմաններով, թող մասնակցի և հաղթի։ Խոսքը արտոնությունների վերացման մասին է, ոչ թե գործունեության դադարեցման»,-ասաց պատգամավորը։  

Նախորդ Լուրը

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի լավագույն ֆուտբոլիստ

Հաջորդ Lուրը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Այլ Լուրեր

Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Հաջորդ Lուրը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)