27-10-2025 / 03:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյանը Լյուքսեմբուրգում խոսել է ենթակառուցվածքների ապաշրջափակման և ներառական ապագայի մասին

2025/10/21 17:36
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Հարավային Կովկաս, Քաղաքականություն

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։

Այս ձևաչափով քննարկմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները: 

Լյուքսեմբուրգում կայացած երկու քննարկումների ժամանակ մասնակից պետությունները և ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ ընդգծելով դրա կարևորությունը հաղորդակցությունների ընդլայնման և միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար, այդ թվում՝ TRIPP ուղու կայնքի կոչման միջոցով:

Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

  • «Ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն այս ընդլայնված ձևաչափով՝ Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների մասնակցությամբ։ Մենք համոզված ենք, որ ԵՄ, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև դիմակայուն և դիվերսիֆիկասցված  կապուղիների զարգացումը տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու և երկարաժամկետ բարեկեցությունն ապահովելու  բանալին է։
  • Հարգելի՛ գործընկերներ, բավական է միայն քարտեզին մի հայացք նետել  հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ։ Սա ռազմավարական առաջնահերթություն է իմ երկրի համար։ Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք՝ դիմակայունության ամրապնդման, սոցիալական զարգացման խթանման և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար։
  • Մենք խորապես համոզված ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա կառուցված ներառական և հավասար փոխկապակցվածությունն անփոխարինելի է տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման համար: Այս համատեքստում մենք շարունակում ենք առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և, իհարկե, մարդկանց ազատ տեղաշարժի համար։
  • Շատ ոգեշնչող է, որ այս տեսլականը սկսում է իրականություն դառնալ: Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հուրընկալմամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատմական հանդիպումը բացել է իսկական հնարավորություն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Համատեղ հռչակագրի և TRIPP հաղորդակցությունների ծրագրի՝ TRIPP ուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում ցանկանում եմ արտահայտել իմ երախտագիտությունն առ այն, որ մեր նախորդ  քննարկման ընթացքում ձեզանից շատերը մեծ կարևորություն տվեցին և հույս հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցում։
  • Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս առանցքային բաղադրիչ է։ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ, և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը, Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին, կարող է դառնալ «Միջին միջանցք» նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միաասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև։
  • Փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Մենք նույնքան հանձնառու ենք կառուցելու նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը։
  • Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թվայնացմանը՝ այն դիտարկելով որպես առևտրի, կառավարման և նորարարության հիմնական խթանող ուժ։ Թվային առևտրային միջանցքների ամրապնդումը, սահմանային տվյալների հոսքերի կատարելագործումը և թվային համակարգերի փոխգործունակության ընդլայնումը կարևոր նշանակություն ունեն դիմակայուն մատակարարման շղթաներ ձևավորելու և ավելի սահուն լոգիստիկա ապահովելու համար։
  • Կայուն զարգացման ապահովման տեսլականի ներառումը  փոխկապակցվածության պլանավորման գործընթացում նպատակ ունի նպաստել ավելի կանաչ, անվտանգ և ներառական ապագայի ձևավորմանը։ Հետևաբար, տարածաշրջանային հաղորդակցության կապերը բարելավող ենթակառուցվածքային ծրագրերը պետք է համադրվեն էներգետիկ համակարգերի դեկարբոնիզացիայի և վերականգնվող աղբյուրների խթանման ջանքերի հետ։ Հայաստանը բարձր է գնահատում մաքուր էներգիային անցումը խթանելու, էներգաարդյունավետությունը բարձրացնելու և կլիմայական պայմաններին դիմացկուն ենթակառուցվածքներ զարգացնելու համատեղ ջանքերը» ։
  • Եզրափակելով՝ Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի՝ խաղաղության, փոխկապակցվածության և բարգավաճման  խաչմերուկի։ Եվ այս առումով մենք պատրաստ ենք լինել օգտակար մեր գործընկերների և հարևանների համար։

Շնորհակալություն:

Նախորդ Լուրը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Հաջորդ Lուրը

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Այլ Լուրեր

Հայաստան

Մոնակոյի Աստվածամոր տաճարում նշվել է ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը

24/10/2025
Ադրբեջան

Իրանի ու Ադրբեջանի բանակների ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում

24/10/2025
Կարևոր

Հայաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

24/10/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ փոխնախագահ. Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը

24/10/2025

Tesla-ն նախատեսում է ստեղծել 1 մլն Optimus մարդանման ռոբոտներից բաղկացած բանակ

24/10/2025

Մոնակոյի Աստվածամոր տաճարում նշվել է ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը

24/10/2025

Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկաններն արտահանձնման ենթակա չեն. Արդարադատության նախարարություն

24/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)