05-06-2026 / 18:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հուլիսի 1-ից զբոսաշրջիկները կկարողանան այցելել Վրաստան

2020/05/08 12:47
Հասարակություն, Վրաստան

Վրաստանը հունիսի 15-ից կարտոնի ներքին զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից կբացվեն սահմանները նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար։

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա նշել է, որ զբոսաշրջության խթանման նպատակով հարևան երկրների հետ ցամաքային սահմաններին հատուկ անվտանգության միջանցքներ կստեղծվեն, ինչպես նաև՝ նույն նպատակով բանակցություններ կտարվեն զբոսաշրջության տեսակետից Վրաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների հետ։

Գախարիան տեղեկացրել է նաև վրացական քաղաքների աստիճանական բացման վերաբերյալ։ Մայիսի 11-ից Թիֆլիսում կչեղարկվեն մուտքի և ելքի բոլոր սահմանափակումները, սակայն պարեկային ժամը կպահպանվի։ Նույն օրը կվերսկսվեն համավարակի պատճառով դադարեցված արդյունաբերական բոլոր տեսակի գործունեությունները։ Կվերաբացվեն նաև փողոցից առանձին մուտք ունեցող բոլոր խանութները՝ բացառությամբ առևտրի կենտրոնների և հագուստի խանութների։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանի իշխանությունները մարտի 21-ից արտակարգ դրություն են հայտարարել։ Բացի այդ՝ գործում է պարեկային ռեժիմ․ արգելվում է տանից դուրս գալ երեկոյան 21-ից մինչև առավոտյան 6-ը։ Որոշ քաղաքներում տեղաշարժի սահմանափակումներ են գործում։

Մայիսի 7-ի տվյալների համաձայն՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 615 դեպք, նրանցից 275-ը առողջացել են, 9-ը՝ մահացել։

Նախորդ Լուրը

Ադրբեջանում լրագրողին ծեծի են ենթարկել՝ պետկառույցին ուղղված քննադատական տեսանյութի համար

Հաջորդ Lուրը

Թուրքիան սկսել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերի շահագործումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում յուրաքանչյուր երրորդը գործազուրկ է

05/06/2026
Վրաստան

Համաշխարհային բանկը Վրաստանին 372 մլն դոլարի վարկ է տալու՝ Միջին միջանցքի զարգացման համար

05/06/2026
Unrecognizable blonde girl sitting back to camera, the door opens and a man enters the room and stands facing her, waist down.
Հասարակություն

Վրաստանում ընտանեկան բռնության համար քրեական հետապնդման է ենթարկվել 4585 մարդ

05/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան սկսել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերի շահագործումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)