02-04-2026 / 23:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հաստատվել է դպրոցական բաժանորդային համակարգում ներգրավված թանգարանների, թատրոնների ցանկը

2025/10/29 17:22
Հայաստան, Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագրում ներգրավված թանգարանների, թատրոնների, համերգային, մշակութային կազմակերպությունների ցանկը և շրջափուլի ժամկետը:

Ծրագրի շահառուները ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներն են, որոնք կարող են անվճար այցելել 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն:

Ծրագրի այս շրջափուլի ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

Բաժանորդային ծրագրի իրականացման հիմքում կրթության և մշակույթի համադրումն է՝ որպես պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություն։

Ծրագրի նպատակն է ձևավորել ՀՀ արժեքահենք քաղաքացի՝ ապահովելով դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար։

Դպրոցականների մշակութային հաստատություններ այցելությունները նպաստում են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը՝ դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով:

Ժամկետները և ծրագրային ուղղությունները

Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն: Այցերն իրականացվում են հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ մեկ կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրերին համապատասխան։ Մասնավորապես՝ թանգարաններում կարող են անցկացվել թեմատիկ դասեր, իսկ թատրոններում և համերգասրահներում դիտել ներկայացումներ, ունկնդրել համերգային միջոցառումներ՝ հաշվի առնելով խաղացանկերի  և  ուսումնական ծրագրերի ընդհանրությունը:

Այցելությունների կազմակերպումը

Այցելությունները մշակութային կազմակերպություններ նախապես ամրագրվում և համաձայնեցվում են: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ծրագրի համակարգող, որի միջոցով կազմակերպվում են այցելությունները:

Էլեկտրոնային ամրագրումը

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ապահովում է ծրագրի շահառուների՝ մշակութային կազմակերպություններ մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցիչների համար հասանելի են դառնում թանգարանների կրթական ծրագրերի կամ շրջայցերի մասին տեղեկատվությունը, թատրոնների խաղացանկը և համերգային կազմակերպությունների համերգային միջոցառումները՝  եռամսյակային կտրվածքով։ Ուսուցիչները յուրաքանչյուր դասարանի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընտրում են թանգարանը՝ կրթական ծրագրի կամ թեմատիկ շրջայցով, թատրոնը՝ ներկայացումով, համերգային կազմակերպությունը՝ համերգային միջոցառումով։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ցանկ, որտեղ հստակ երևում է, թե յուրաքանչյուր թանգարանը (կրթական ծրագր կամ թեմատիկ շրջայց), թատրոնը (ներկայացում) և համերգային կազմակերպությունը (համերգային միջոցառում) որ դպրոցներն ու դասարաններն են ընտրել։

Նշված ցանկերը տրամադրվում են մշակութային կազմակերպությունների  համակարգողներին։

Ծրագրի արդյունքները

Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից և բնակության վայրից, այցելել  իր համայնքում կամ այլ բնակավայրում գտնվող մշակութային հաստատություն՝ մշակութային արժեքների հետ հաղորդակցումը դիտարկելով որպես կրթության և ուսուցման անբաժանելի բաղադրիչ:

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը նոր դռներ է բացել. Եվրանեսթի համանախագահ

Հաջորդ Lուրը

ՀՀ-ի հետ Պակիստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններից․ Պակիստանի սենատի նախագահ

Այլ Լուրեր

Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ի հետ Պակիստանի հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններից․ Պակիստանի սենատի նախագահ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)