03-02-2026 / 06:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիմոնյանը Բաքվից ցանկություն և կամք է ակնկալում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար

2025/10/31 15:20
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանից ցանկություն և կամք է ակնկալում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար: Այս մասին Սիմոնյանը նշեց լրագրողների հետ զրույցում: 

«Ակնհայտ է, թե՛ մեզ, թե՛ ադրբեջանական գործընկերներին, թե՛ աշխարհին, որ Հայաստանն իր ուժերից վեր ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և տարածաշրջանում փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը: Մենք ամեն ինչ արել ենք և ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից ավելի՝ հողի վրա խաղաղություն լինի: Վրաստանի հետ, օրինակ, խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք»,- ասաց Սիմոնյանը: 

Խորհրդարանի նախագահը նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է անհրաժեշտ:   

«Անհավանական բան է՝ մենք գրեթե երկու տարի իրար վրա այլևս չենք կրակում: Նման բան անկախությունից ի վեր չի եղել»,- նշեց Ալեն Սիմոնյանը: 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմից համաձայնագիրը նախաստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Համաձայնագրի նախաստորագրումից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը։ Հայաստանն էլ հայտարարել է, որ իր համար ընդունելի չէ Ադրբեջանի այդ նախապայմանը։ 

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն «ՀԱՄԱՍ»-ին առաջարկում է Իսրայելի կողմից վերահսկվող Գազայից անվտանգ դուրս գալու ուղի

Հաջորդ Lուրը

Մոսկվան կարևորում է «3+3» ձևաչափը

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Մոսկվան կարևորում է «3+3» ձևաչափը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)