09-11-2025 / 17:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղությունը չունի այլընտրանք. Արայիկ Հարությունյան

2025/11/04 15:29
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հարավային Կովկաս, Տնտեսություն, Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել ելույթով։ 

«Ուրախ եմ ողջունել ձեզ այս ճանաչված հարթակում, որը տարիների ընթացքում ձևավորվել է որպես հայեցակարգային քննարկումների, գաղափարների և նախաձեռնությունների փոխանակման կարևոր մեխանիզմ՝ միտված մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բազմակողմանի համագործակցության ամրապնդմանը: 

Այսօրվա մեր քննարկման առանցքային թեման  լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության քաղաքական ուղեգծին՝ կառուցելու խաղաղ, կայուն, անվտանգ և տնտեսական փոխկապակցվածությամբ տարածաշրջան, որտեղ բոլոր պետություններն առաջնորդվում են փոխադարձ հարգանքով և հավասարությամբ: 

Տիկնայք և պարոնայք, 

Մենք ապրում ենք բարդ և անհանգիստ աշխարհում: Ժամանակակից մարտահրավերները, անվտանգային սպառնալիքները, տարածաշրջանային հակամարտությունները, կլիմայական փոփոխությունները, մատակարարման շղթաների խզումները և սննդային անվտանգության խնդիրները փոխում են համաշխարհային քաղաքականության և տնտեսության տրամաբանությունը: Նման պայմաններում խաղաղության հաստատումը պետք է լինի բոլորիս գերակա նպատակն ու պատասխանատվությունը: Հենց այս տրամաբանությամբ է, որ Հայաստանի Կառավարությունը հանդես է գալիս որպես խաղաղության և կառուցողական երկխոսության ջատագով՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ուժի կիրառման բացառման սկզբունքների վրա: Մենք հավատում ենք, որ խաղաղությունը չունի այլընտրանք ու հանդիսանում է ոչ միայն նպատակ, այլև կայուն զարգացման նախապայման: 

Առաջնորդվելով այս համոզմունքով՝ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը շրջադարձային էր և կայուն խաղաղության ու փոխվստահության նոր էջի բացման իրական հիմքեր է ստեղծել:

Այսօր կարող եմ ուրախությամբ փաստել, որ խաղաղության գործընթացը ոչ միայն գաղափարական է, այլև արդեն ձեռք է բերում գործնական արդյունքներ: Միայն այն փաստը, որ այսօր այս հարթակի շրջանակներում այստեղ են գտնվում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինքնին խոսուն է:

Հարգելի գործընկերներ,

Մեր նպատակն է ձևավորել միջավայր, որտեղ կշահեն բոլորը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը և ամբողջ տարածաշրջանը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաղորդակցության ուղիները դառնան ոչ թե մրցակցության, այլ համագործակցության տարածք: Վստահ ենք, որ տարածաշրջանի ապաշրջափակումը, խաղաղության հաստատումը և կողմերի միջև առկա պատմական հնարավորության լիարժեք իրագործումը կապահովեն ոչ միայն տարածաշրջանում կայունություն և խաղաղություն, այլ նաև կխթանեն ժողովուրդների միջև կապը և իրենց դրական ազդեցությունը կունենան տնտեսական աճի և երկրների ներդրումային միջավայրի վրա:

Մենք վստահ ենք, որ խաղաղությունն ու բաց հաղորդակցությունը կարող են վերածել Հարավային Կովկասը համաշխարհային կամրջի՝ միավորելով շուկաները, մշակույթները և ժողովուրդներին: 

Շնորհակալություն ուշադրության համար»:        

Ֆորումը կայանում է Հարավային Կովկասում ձևավորված նոր իրավիճակի պայմաններում՝ հաշվի առնելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։

Երևանում մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Օրբելի ֆորում 2025» համաժողովը։ Երկօրյա բարձր մակարդակի միջոցառումը կրում է «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը և համախմբել է պաշտոնյաների, դիվանագետների, փորձագետների 17 երկրից:

Միջոցառման հիմնական նպատակը տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումն է, հաղորդակցման ուղիների և ենթակառուցվածքների զարգացման խթանումը, ինչպես նաև նոր համագործակցության ձևաչափերի ձևավորումը։

Նախորդ Լուրը

Վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանից դեպի Ադրբեջան բեռնափոխադրումները նվազել են 40%-ով․ Վրացի փորձագետ

Հաջորդ Lուրը

Դոնալդ Թրամփի որդին կայցելի Հայաստան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում կատարվող քայլերը. Էրդողան

09/11/2025
Հայաստան

Կայացել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումը

07/11/2025
Ադրբեջան

Էրդողանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

07/11/2025
Հաջորդ Lուրը

Դոնալդ Թրամփի որդին կայցելի Հայաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում կատարվող քայլերը. Էրդողան

09/11/2025

Կայացել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումը

07/11/2025

Էրդողանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

07/11/2025

ՆԳՆ-ում  հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին

07/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)