11-09-2026 / 14:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քննարկվել են հայ-վրացական սահմանային անցակետերի առավել հարմար մոդելի ներդրման հնարավորությունները

2025/11/04 16:52
Հայաստան, Վրաստան

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում մասնակցել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի ներքո ստեղծված հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի աշխատաժողովին։ Այն կայացել է մաքսային և սահմանապահ մարմինների ներկայացուցիչների միջև ու կազմակերպվել էր ԱԶԲ աջակցությամբ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, համատեղ օգտագործման սահմանային անցակետ(եր)ի ներդրման առավել հարմար մոդելի և դրա հնարավոր տարատեսակների, հայ-վրացական անցակետերի աշխարհագրական դիրքի, ենթակառուցվածքային հնարավորությունների և գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում դրանց ներդրման ռեալ հնարավորությունների, գործարկման առանձնահատկությունների և մեխանիզմների, ինչպես նաև գործող ընթացակարգերի ներդաշնակեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ կողմից ներկայացվել է մեծածավալ վերլուծություն, մասնավորապես, «Միասնական կամ ընդհանուր հարմարություններով» մոդելի և դրա ենթատեսակների ընդհանուր նկարագիրը և ներդրման հայեցակարգը, այդ թվում՝ ինժեներատեխնիկական նախագիծը, սահմանային համատեղ հսկողության անցակետի ներդրման գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը, համատեղ հսկողության մոդելի կիրառման համար ընտրված անցման կետի շահագործման հիմնական սկզբունքները։

Քննարկվել է նաև «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառման, ինտեգրված տեղեկատվական համակարգերի գործարկման, ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների, ընդհանուր շինության և համատեղ հսկողության գոտու ստեղծման, ինչպես նաև սահմանային հսկողության մարմինների կողմից համակցված հսկողական գործառնությունների իրականացման միջոցով սահմանահատման գործընթացների պարզեցման հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի լայն շրջանակ, որոնց արդյունքում զգալիորեն կպարզեցվեն և կբարելավվեն հայ-վրացական սահմաններով ուղևորների և բեռների տեղափոխման ընթացակարգերը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել եռակողմ աշխատանքները՝ համատեղ օգտագործման անցակետի՝ կողմերի համար առավել ընդունելի մոդելի հաստատման, անցակետի ներդրման հայեցակարգի մշակման, գործող օրենսդրական կարգավորումների և կիրառվող հսկողական գործառնությունների վերլուծության, ինչպես նաև սահմանահատման գործընթացների պարզեցման, ներդաշնակեցման ու համատեղման ուղղությամբ։ Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն`  համապատասխան միջազգային պայմանագրի մշակման ուղղությամբ` համատեղ օգտագործման անցակետի ներդրման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքների և ընթացակարգերի սահմանման նպատակով:

Հանդիպման վերջում կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետության առնչությամբ՝ արձանագրելով փոխգործունեության հետագա անհրաժեշտ ուղղությունները։

Նախորդ Լուրը

Ֆիդանը կհայտարարի Ուկրաինայի հարցում միջնորդելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Հաջորդ Lուրը

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

Այլ Լուրեր

Կարևոր

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

11/09/2026
Հայաստան

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

11/09/2026
Իրան

Վրաստանը խոստացել է հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

10/09/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

11/09/2026

Ղազախստանին արգելվել է մասնակցել Եվրատեսիլին

11/09/2026

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքննարկի Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման նախագիծը

11/09/2026

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

11/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)