Սեպտմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։
Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։ Այս մասին հայտնում է 24news.am-ը:
Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։







